Լրահոս

04.04.2011 10:13


Ֆրանսիական ինքնաթիռները Քադաֆիի զրահատեխնիկայի մի քանի միավոր են ոչնչացրել

Ֆրանսիական ինքնաթիռները Քադաֆիի զրահատեխնիկայի մի քանի միավոր են ոչնչացրել

Ֆրանսիայի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի ռազմաօդային ու ռազմածովային ուժերը շաբաթ երեկոյան ու կիրակի Սիրտ ու Ռաս–էլ–Անուֆ քաղաքների շրջանում լիբիական զինված ուժերի մի քանի միավոր են ոչնչացրել։

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ երեկոյան զրահատեխնիկայի հինգ միավոր է ոչնչացվել Սիրտ քաղաքի շրջանում։ Գործողությանը մասնակցել են Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի «Ռաֆալ» ու «Միրաժ–2000» կործանիչները, ինչպես նաև ֆրանսիական ռազմածովային ուժերի «Ռաֆալի» և «Սուպեր Էտեբդար» ռմբակոծիչները։

Այս խորագրի վերջին նյութերը