Լրահոս

04.04.2011 09:02


Ղազախստանում կայացել են նախագահական ընտրությունները. ընտրողների մասնակցությունը կազմել է 90%

Ապրիլի 3-ին Ղազախստանում տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ։  Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Կուանդիկ Տուրգանկուլովը հայտարարել է, ընտրողների մասնակցությունը ընտրություններին կազմել է 90 տոկոս։

Բացի Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևից նախագահական ընտրություններին մասնակցել են կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ժամբիլ Ախմետբեկովը, «Հայրենասերների կուսակցության» առաջնորդ և Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Գանի Կասիմովը և «Տաբիգատ» էկոմիության ղեկավար Մելս Ելուսիզովը:

Այս խորագրի վերջին նյութերը