Կարծիք

04.07.2020 17:26


Պատկերացնո՞ւմ էիք, որ այդ մի հարվածով սպանելու եք Ծաղկաձորը

Պատկերացնո՞ւմ էիք, որ այդ մի հարվածով սպանելու եք Ծաղկաձորը

Երբ Ծաղկաձորը, Գոլդեն Փելիսի ձեռը կրակն ընգած, սարքում էիք մեկուսարան, պատկեացնո՞ւմ էիք անդառնալի հետևանքները այդ հանգստյան գոտու զբոսաշրջության վրա, տո հենց ներքին տուրիզմի վրա էլ:

Պատկերացնո՞ւմ էիք, որ նույնիսկ ներքին տուրիստը վախից չի գալու:

Պատկերացնո՞ւմ էիք, որ մարդկանց չի լինի բացատրել, որ կորոնավիրուսը տարածված է ամբողջ երկրով մեկ և կապ չունի դու Դիլիջանում ես, թե Երևանում, թե Ծաղկաձորում, որ եթե տգետը Գոլդեն Փելիսը լցրեց մեկուսացվածներով, ու հետո որոշ հյուրանոցներ ստիպված իրենք էլ տրամադրեցին համարներ մեկուսացվողների համար, դա չի նշանակում, որ Ծաղկաձորը «վարակի բուն է»:

Պատկերացնո՞ւմ էիք, որ այդ մի հարվածով սպանելու եք Ծաղկաձորը, որ այսուհետ, մոտակա 2 տարին վստահ Գուգլի որոնումներում, երբ գրեն Ծաղկաձոր, կորոնավիրուս բառն էլ հետևից է գալու ու նույնիսկ անհավանական բարեհաջող ընթացքի դեպքում, միևնույնն է, այդ վախը մնալու է:

Հիմա ի՞նչ անեն նրանք, ով մարտի 5-ից դռները փակել գնացել են տուն, մեկուսացվածներին չի հյուրընկալել, աշխատողներին չի ազատել, հույսով, որ ամռանը գոնե կաշխատեն ու հունիսի 1-ից դռները բաց, բոլոր հակահամաճարակային կանոնները պահպանելով աչքնները ջուր կտրած հյուր է սպասում, իսկ հյուրը ասում է. «Ծաղկաձորում կոռոնայա»:

Ու կապ չունի, եթե նույնիսկ ամբողջ կառավարությունով գնաք Ծաղկաձորի մի ռեստորանից մյուսը լափելով շրջեք, միևնույնն է քաղաքացին վախում է:

Ու կապ էլ չունի՝ կբացեք բիզնեսը, թե կփակեք, այդ նրբագույն ոլորտը չի ներում նման սխալներ:
Ո՞վ է պատասխան տալու:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը