Կարծիք

03.07.2020 19:32


Հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը

Հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը

Ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» հեռուստաընկերություն: Պատվով, կարգով ընդունեցինք, թեթև բանավիճեցինք, որովհետև նրանք ցավոք (չէ, նրանք չէ, պարետը) չէին հասկանում գրասենյակային տարածքի և տաղավարի տարբերությունները: Նրանց հանգամանալից բացատրեցի, որ այնտեղ, որտեղ նստած ենք գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է: Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց նաև իմ պահանջով չափեցինք և արձանագրեցինք, որ հյուրի և հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ: Այսինքն՝ այստեղ եւս սոցիալական հեռավորությունը ապահովված է և վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն: Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում և այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Կրկնում եմ՝ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ, և եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների, կգնանք դուրս՝ ԵԴ:

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը