Կարծիք

17.06.2020 09:09


Հերթական անգամ գործով ապացուցվեց, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և երիտիշխանավորները ֆեյք են

Հերթական անգամ գործով ապացուցվեց, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և երիտիշխանավորները ֆեյք են

Հերթական անգամ գործով ապացուցվեց, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և երիտիշխանավորները ֆեյք են և ֆեյք էր ամբողջ "հեղափոխություն" կոչեցյալը։

"Հեղափոխության" լոզունգներից էին` անաչառ արդարադատություն, քաղաքական հետապնդումների բացառում, արդարություն, հավասարություն, օրենքի գերակայություն։ 100%անոց ՍՈՒՏ։ Ունքը բուժելու փոխարեն աչքի թայն էլ հանեցին, ոնց որ կորոնովիռուսը։

Մի բան ինձ համար ակնհայտ է, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, ու հաստատ դուք չէ, որ բացառություն եք լինելու։

Այն, ինչ այս երկու տարվա մեջ ձեր համար ընդունելի է, իրավաչափ և օրենքի պահանջ` դառնալու է ձեր առօրյան։ Ու դրանում մեղավորը ժողովուրդը չի լինելու, այլ դուք։

Մի բան պետք է խնդրեմ հաջորդ իշխանությանը, նրանց երեխաներին և ծնողներին մոռացեք։ Կոչեք ինձ միամիտ, նահապետ, հետամնաց` հարց չկա, բայց հենց այդ արժեքներն են, որ կարևոր են, "ամեն գնով"֊ը տարբերակ չի։

Վիգեն Չատինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը