Կարծիք

13.06.2020 18:39


Ո՞նց ավելի շուտ չէր գլխի ընկել` որտեղ փնտրել մեղավորներին

Ո՞նց ավելի շուտ չէր գլխի ընկել` որտեղ փնտրել մեղավորներին

Եվ այսպես, անգիտակից, անպատասխանատու, պետական կարգ չսիրող, չհասկացող, չընդունող բութ, բայց հպա՛րտ քաղաքացիներ, որ ոչ մի կերպ չեք լսում 2018թ. «ոչ բռնի, թավշյա հեղաշրջման» ճանապարհով դարեր շարունակ, ազգային, հոգեբանական և այլ առանձնահատությունների` պետականություն չունենալու կամ «հանցավոր իշխանությունների» լծի տակ գտնվելու «արդյունքում» դաժանորեն ճնշված ձեր ազատությունը վերադարձրած Նիկոլ Ամենափրկչի պատգամը` դիմա՛կ կրել, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն, բաննե՛րդ բուրդ է։

Խաթրով չե՞ք կատարում «դիմակակրության» խստացված ռեժիմի պահանջները` զոռո՛վ կպարտադրեն։ Էնքան ուժ կիրառեն, փռեն ասֆալտին, ձեռքներդ ոլորեն ու քարշ տան ոստիկանության մոտակա բաժին, մինչև հասկանաք` որտեղ են ձմեռում խեցգետինները, ու է՛լ ծպտուններդ դուրս չգա։

Հա, ուժային գործողություններին զուգահեռ կսկսեն տեղորոշել կորոնավիրուսի նկատմամբ թերահավատ, կորոնավիրուսի դեմ պրոպագանդա անող թշնամական տարրերին։ Որ պարզեն դրանց ով և ինչ լինելը, բացահայտեն կապերը` ո՞ւմ են ծառայում, արդյոք, սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի կողմից չե՞ն ուղղորդվում, ծածուկ չե՞ն համագործակցում QR կոդի, Սատանայի հետ, որին փնտրում են, փնտրում են ու չեն գտնում։ Երևի ուժային կառույցներում «պախկված» դավադիրներն ու սաբոտաժնիկներն են համը հանում` չեն թողնում «լիարժեք» աշխատել- դուրս գալ դրանց հետքի վրա։

Ամենափրկիչը ոստիկանապետին, ԱԱԾ պետին հո հենց այնպես չհանե՞ց գործից, իր մարդկանց նշանակեց. փոխեց, որ ոչ մեկը «չպլստա»` կորոնավարակի տարածմամբ «շահագրգիռ» շրջանակները հատ-հատ բացահայտվեն ու պատժվեն Նիկոլի թվի օրենքների ողջ խստությամբ։
Ո՞նց ավելի շուտ գլխի չէր ընկել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը