Հանրությանը զեկուցվող թվերը շատ հեռու են իրականությունից․ գործում է բիզնես սխեմա
Առողջապահության իրական պատկերը Նիկոլ Փաշինյանը գիտի: Իրենց հրապարակած թվերը իրական չեն: Հանրությանը զեկուցվող թվերը շատ հեռու են իրականությունից: Դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում խոսում է հարյուր հազարավոր վարակակիրների մասին:
Իսկ ի՞նչ է կատարվում վարակակիրների և հիվանդների հետ: Պարզվում է՝ գործում է բիզնես սխեմա, որը թույլ է տալիս ստանալ բավականին մեծ եկամուտներ: Արսեն Թորոսյանն այս երեք ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկել է միայն իր «սրտի» կլինիկաներին: Սրա արդյունքում շատ բուժհաստատություններ, որոնք հնարավորություն ունեն իրականացնելու կորոնավիրուսով հիվանդ անձանց խնամք, դուրս են մնացել գործընթացից: Այս փաստերով պայմանավորված առաջանում են մի քանի հարցադրումներ:
-Ինչո՞ւ են հանրային առողջության պատասխանատուները մինչև հիմա թաքցնում բուժհաստատություններում 1 հիվանդի (միջին, ծանր և արհեստական շնչառության սարքին միացված) վրա ծախսվող գումարի չափը: Պատասխանը շատ պարզ է. Շրջանառվում են միլիոնավոր դրամներ մեր հիվանդների հաշվին, որոնք հետագայում տնօրինում է Արսեն Թորոսյանը: Ասեմ ավելին՝ նույնիսկ պարզ չէ՝ գումարը դուրս է գրվում ըստ կլինիկայի, թե ըստ դեպքի։
-Ինչպե՞ս պատահեց, որ վճարովի թեստավորմամբ զբաղվում է Լևոն Ալթունյանի կլինիկան: Հիշեցնեմ, որ Ալթունյանի կլինիկան մասնավոր կազմակերպություն է, իսկ այդ բիզնեսի ղեկավարներից մեկը (կարծեմ՝ անունը Սամվել էլ) այսօր հանդիսանում է Արսեն Թորոսյանի խորհրդականը: Նշեմ նաև, որ վճարովի թեստավորում կարող են իրականացնել նաև այլ հաստատություններ, օրինակ՝ «Աստղիկ» ԲԿ-ն: Պատասխանն ակնհայտ է, եթե նկատի ենք ունենում, որ մեր երկրում վարակի դեպքերի արձանագրված քանակի պայմաններում թեստավորումը կարելի է դասել եկամտաբեր բիզնեսների շարքին:
-Հարցերի հարցը շարունակում է մնալ ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թվերի անջատ ներկայացման ֆենոմենը: Մինչ օրս պատշաճ բացատրություններ չկան, թե 2 (կորոնավիրուսի հետևանքով մահացած և կորոնավիրուս ունեցող, բայց այլ պատճառով մահացած) անջատ թվերի ներկայացումը կորոնավիրուսային վիճակագրության դեպքում ինչ նպատակ է հետապնդում:
Այս հարցադրումներին հստակ պատասխաններ հնչեցնելուց հետևողականորեն խուսափում են լիազոր մարմինները: Վիճակագրությունը լռում է նաև այն դեպքերում, երբ անձի հուղարկավորությունից հետո է պարզ դառնում, որ վերջինս ուներ կորոնավիրուս: Իսկ հանգամանքը պարզվում է իր հարազատների և ընտանիքի անդամների առողջական վիճակն ուսումնասիրելով: Նիկոլ Փաշինյանն ինքն է հրապարակային խոսել դեպքերի մասին, երբ անձը մահացել է բուժօգնություն տրամադրելու հնարավորության բացակայության պատճառով:
Կարծում եմ, առողջապահության շուրջ ստեղծված այս պատկերն անհապաղ պիտի գրավի իրավապահ մարմինների ուշադրությունը՝ առաջացնելով իրավական հետևանքներ: Բացի այդ, անհրաժեշտ է պրոֆեսիոնալներով համալրված ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել և դետալային քննարկումներ անցկացնել:
Ավելորդ չէ շեշտել, որ մեր բուժաշխատողների օրուգիշեր աշխատանքի համար խրախուսումները տեղավորվում են շատ սիմվոլիկ թվերի շրջանակներում և համաչափության եզրեր չունեն Նիկոլի ու յուր նախարարների ստացած պարգևավճարների հետ։ Ասեմ ավելին՝ չար լեզուներն ասում են, որ բժիշկների պարգևատրումների հարցում էլ որոշակի տարբերակում կա։ Տեղեկություններ կան, որ բուժհիմնարկներում պարգևավճարները մեկուսացման վայրերում խնամք իրականացրած անձնակազմի պարգևավճարների հետ համեմատած էապես քիչ են։

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից