Կարծիք

10.06.2020 19:55


Լրագրող Լիլիթ Կասյանին տուգանել են

Լրագրող Լիլիթ Կասյանին տուգանել են

Դեռ մարտի կեսերին, երբ առաջին անգամ հայտարարվեց արտակարգ դրություն, ես ամենուր շրջում էի բացառապես դիմակով՝ չնայած Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Tigran Avinyan / Տիգրան Ավինյան ու Arsen Torosyan նման հորդոր-հրահանգ չէին տվել, որովհետև կողմնորոշված չէին, որովհետև կորոնավիրուսը պինցետով էին հանելու, Կորեայից վերադարձած նախարարն էլ սպառնում էր վարակել լրագրողներին:

Մոտ 3 ամիս դիմակ կրելուց հետո այսօր ինձ տուգանեցին ընդամենը 2 րոպե դիմակ չկրելու համար... էդ 10.000 դրամ տուգանքը կարող եմ փոխանցել անձամբ պարետին ու նախարարին, եթե իմանամ, որ դա կօգնի նորմալ աշխատելուն, որ գոնե ոստիկաններին հրահանգեն հետաքրքրվել ու պարզել, թե մարդն ինչի համար է դիմակը հանում.... 2 րոպեով... ընդորում, ոստիկանն ինձ տեղեկացրեց, որ եթե սիգարետով լինեիր, չէինք տուգանի...

Հ.Գ. Տուգանվելուց մեկ ժամ անց կրկին անցա Բաղրամյան պողոտայի նույն հատվածով. զրո ոստիկան, լիքը անդիմակ մարդիկ:

Լիլիթ Կասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը