Տիկնայք և պարոնայք, բոլորս հիշում ենք 2018 թվականի բռնի հեղաշրջման ժամանակ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած այն միջադեպը, երբ ցուցարարներից մեկը դիմեց սիմվոլիկ «Աշոտին»՝ որպես հավաքական կերպար պատմելով նրա տատի մասին։ Եվ այսպես...
Բարև «Աշոտի ՏԱՏ»։ Ինչպե՞ս ես։ Հիշո՞ւմ ես երբ որդիդ հրաման էր կատարում՝ պաշտպանելով ՀՀ սահմանադրական կարգը, Դու որոշեցիր «կռիվ-կռիվ» խաղալ ու դուրս եկար միտինգավորների մեջ։ Այն ժամանակ Դու չէիր էլ հասկանում, թե ինչ են նրանք ուզում, բայց կոչերը, որ հնչում էին, հոգեվիճակը, որ տիրում էր, Քեզ դուր էր գալիս։ Եվ Քո պատճառով «Աշոտը» չկատարեց հրամանը ու հեռացավ՝ պատիժ կրելով։ Որովհետև սիրում էր Քեզ։ Ոչ թե որովհետև համարում էր, որ ճիշտ ես։
Հիմա՛ ինչպե՞ս ես, «Արդարության պատահական ազատամարտիկ»։ Լա՞վ ես... Կոմունալներդ դժվարանո՞ւմ ես վճարել... Դիմակով նստած ես տանը և մարդ չկա, որ Քեզ համար հաց գնի՞... Ամեն բան թանկացե՞լ է... Այն օրն էլ Աշոտը զանգեց ու ասաց, որ Քո ծոռին տրված պետության 26 000 խղճուկ դրամը պահանջել են հետ վերադարձնել... Նեղվել ես։ Հասկանում եմ։ Միամիտ ու մաքուր մարդ ես, ու Քեզ խաբեցին։ Պատահում է։ Ուղղակի ամբողջ կյանքդ մեծ ցուցադրողականությամբ և Հայրենիքի նկատմամբ ցածր պատասխանատվությամբ ես ապրել։ Ոչինչ։ Հիշո՞ւմ ես՝ ինչ լավ էիր զգում, երբ Մաշտոցի պողոտայի վրա խորոված էիր ուտում։ Կարծում էիր ձրի՞ է։ Հիմա դիմակներ գնելով այդ խորովածի փողն ես տալիս՝ ամսական 10 000 դրամի դիմակ գնելով ու վճարելով անհասկանալի է, թե ինչի համար։ Ասե՞մ, թե ինչի համար՝ այն խորովածի։ Տեսա՞ր, թե ինչ թանկ խորոված ես կերել...
Սիրո՞ւմ ես հեքիաթներով ապրել։ Քեզ հեքիաթներով էլ կերակրեցին։ Գլուխդ լվացին։ Հիշո՞ւմ ես ասում էին՝ «Տեսա՞ք, թե Փաշինյանը Պուտինին ոնց կզցրեց»։ Ձմեռը գազով ես տաքանալու չէ՞։ Նախկինում դժվարությա՞մբ էիր վճարում... իսկ հիմա՞։ Էէէէ Աշոտի գործերն էլ լավ չեն, որ գոնե Քեզ օգնի, բայց ինքը Քեզ շատ է սիրում ու չի նեղանում քեզանից։ Ուղղակի երբեմն, որ զանգում է, մեղմ նախատինքով ասում է՝ «Տատ ջան, էս ի՞նչ արիր»։ Սպասում էիր, որ Ալեքսանյան Սամվելի կամ Սուքիասյան Խաչիկի ունեցվածքը ձեռքից կխլեն ու կբաժանեն Քե՞զ։ Պարզվեց, որ Քեզ հերթ չի հասնելու։ Դրանք էլ առաջվա պես Քեզ ու քո ընկերուհիներին կլպելու են ու կլպեն։
Ասում ես՝ լավ չե՞ս... Ասում ես՝ սխալվե՞լ ես... Պատահում է, ուղղակի երբեմն քայլ անելուց մտածիր, թե այդ քայլիդ պատասխանատվությունը Քեզ ինչ գին է արժենալու։ Երբ դատարանի մոտ, արևին կանգնած, գոռում էիր՝ «բանտարկեք Քոչարյանին», համոզված էիր, որ գոնե դրանից հետո լա՞վ ես ապրելու։ Չգիտեիր էլ, թե ինչի համար պիտի բանտարկեն, ու ինչ վատ բան է արել նա։ Հը, ո՞նց ես ապրում... Քոչարյանը արդեն 2 տարի է՝ բանտարկված է։ Ավելի վա՞տ... Քոչարյանի ժամանակ ավելի լա՞վ ես ապրել։ Ախր քեզ խամաճիկի պես խաղացրեցին ու խաբեցին...
Ասում ես, թե հիասթափվա՞ծ ես։ Չէէէ այդպես չեղավ։ Էս «Բորշը» Դո՛ւ ես եփել, Աշոտի երեխուն Դո՛ւ ես սոված թողել, Աշոտի ընտանիքը Դո՛ւ ես անհույս թողել, էն անմեղ մարդուն՝ Ռոբերտ Քոչարյանին, ով իր կյանքը նվիրեց նրան, որ Քո աղջիկը կարողանա Աշոտի նման տղա ունենա ու առողջ մեծացնի, այլ ոչ էնպես, ինչպես շատերը մինչև 1998 թվականը՝ հիվանդ երեխաներ ունենա, Դո՛ւ ես բանտարկել, ու չես թողնում, որ երկիրը՝ երկիր սարքի, ու Քեզ էլ արժանապատիվ կյանքի վերադարձնի...
Դո՛ւ եփել էս ու Դո՛ւ էլ կամ պիտի ուտես կամ թափես։ Վեր կաց, մի թաքնվի տանը։ Ամբողջ Հայ ազգը ճանաչում է Քեզ ու գիտի, որ եթե Դու չլինեիր, այս խաբեբաները իշխանության չէին գա։ Մի թաքնվիր։ Որովհետև Քո եփած բորշը, ստիպողաբար մեզ ել են կերցնում։
Ներող ՄԵԾ ՄԱՅՐ, որ էսպես եմ դիմում, ուղղակի ես էլ եմ Քեզ շատ սիրում, ու կողքիդ կանգնելու եմ, որ դուրս գաս։ Բայց այս անգամ հստակ իմացիր՝ ինչի համար ես դուրս գալու՝ Արցախում զոհված Քո հարևան Ավետի պատվի ու հիշատակի համար ես դուրս գալու, որն այժմ ակտիվորեն պղծում են, ախր լավ մարդ էր, Դու էլ իրեն շատ էիր սիրում... Քո ծոռների ապագա կրթության համար ես դուրս գալու, որը հիմա ուղղակիորեն ոչնչացնում են, ախր դու ուզում ես, որ մեծ մարդ դառնան... Տատուդ երգած հայդուկական երգերի պահպանման համար ես դուրս գալու, որի փոխարեն, մեզ որպես մշակույթ՝ «Հուզանք ու զանգ» են մատուցում... «Որձակ ու Տեր» տղամարդկանց ու «Հեզ ու համեստ» կանանց պահպանման համար ես դուրս գալու՝ հիշո՞ւմ ես երբ հարս էիր ընտրում... կամ ինչպես ես փեսայովդ հպարտանում... Եղեռնից մազապուրծ եղած Քո պապի երազանքի համար ես դուրս գալու, որ աշխարհում՝ ՀԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆ մնա, ԱՐԱՐԱՏ մնա... Չէ, մի կտոր հացի համար չես դուրս գալու, ինչով Քեզ խաբեցին 2018-ին ու չտվեցին... Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ես դուրս գալու, ով միշտ խոսքի տերն է եղել ու հիմա էլ էս «Էրգիրը» նման այլանդակված վիճակից կշտկի...
Առողջ եղիր, ՄԵԾ ՄԱՅՐ, անկախ նրանից, թե ինչ արեցիր 2018 թվականին, քանզի քանի Դու կաս, ազգը կա, ու անկախ այս ամենից, ինձ համար պատիվ է լինելու Քո առջև ծնկի գալ ու Քո գեղեցիկ՝ ՀԱՅ ԿՆՈՋ ՁԵՌՔԸ ՀԱՄԲՈւՐԵԼ, որովհետև եթե այսպես շարունակվի, Դու այս երկրի վերջին սուրբն ես լինելու։
Բաց նամակ «Աշոտի տատին»

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից