Քաղաքական

09.06.2020 16:07


Չինաստանում իրականացված հետազոտությունը բացահայտում է Փաշինյանի կեղծիքը․ վարչապետը չէր կարող վարակել իր ընտանիքի անդամներին

Չինաստանում իրականացված հետազոտությունը բացահայտում է Փաշինյանի կեղծիքը․ վարչապետը չէր կարող վարակել իր ընտանիքի անդամներին

Հունիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը և իր ընտանիքի անդմաները վարակվել են կորոնավիրուսով։

«Այս պահին աշխատանքի չեմ՝ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում, ուզում եմ ասել, որ որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ: Ընդ որում՝ դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, և ամբողջ ընտանիքով, փաստորեն, դրական արդյունք ունենք, այսինքն՝ վարակված ենք կորոնավիրուսով»,-ասաց Փաշինյանը։

«Որևէ սիմպտոմ, ախտանշան չունենք, և վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր աշխատանքի ներկայանալուց առաջ, ինչպես կարգն է, ջերմաչափվել եմ և ջերմություն չեմ ունեցել»,-հայտարարեց վարչապետը պնդելով, որ ինքը ասիմպտոմատիկ վարակակիր է։

Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակված լինելուն շատերը չհավատացին և կասկածներ առաջ եկան, որ վարակման լուրը զուտ քարոզչական նպատակ ունի։ Երեկ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ընտանիքի բոլոր անդամներով արդեն առողջացել են կասկածներն ավելի խորացան։

Վարչապետի վարակաված լինելու լուրը հերքելու եկավ նաև Չնաստանի Ուհան քաղաքում իրականացված զանգվածային հետազոտությունը։

Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անցկացված զանգվածային հետազոտության արդյունքում կորոնավիրուսի 300 ասիմպտոմատիկ վարակակիրներ են հայտնաբերվել, որոնք վարակիչ չեն: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է առողջապահության հարցերով քաղաքային հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Ուհանի իշխանությունները մայիսի 14-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բնակչության զանգվածային հետազոտության շրջանակում 9.89 մլն մարդու են թեստավորել և կորոնավիրուսի 300 ասիմպտոմատիկ վարակակիրների հայտնաբերել:

Հաղորդվում է, որ այդ հիվանդներից վերցված փորձանմուշները փոխանցվել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտին, որպեսզի մասնագետները մեկուսացնեն վիրուսը, սակայն նրանց չի հաջողվել «կենդանի վիրուս» առանձնացնել:

Փորձագետները կարծում են, որ վիրուսն առանձնացնելու անհնարինությունը վկայում է այն մասին, որ դրա պարունակությունը փորձանմուշներում ցածր է կամ «կենդանի» ախտածին վիրուս չկա: Ասիմպտոմատիկ հիվանդների հետ շփում ունեցած 1174 մարդ ևս հետազոտություն է անցել, սակայն նրանց թեստի արդյունքները բացասական են եղել:

Ստացվում է գիտությունը հերքում է վարչապետ Փաշինյանի այն պնդումը, ըստ որի ինքը ասիմպտոմատիկ վարակակիր է և իր ընտանիքի անդամները վարակվել են իրենից։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը