Լրահոս

28.03.2011 15:01


«BBC». «Աշխարհն անհանգստացած է Չինաստանի անընդհատ աճող կապիտալով»

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, «GlobeScan/PIPA» ընկերության կատարած հարցումները ցույց են տվել, որ աշխարհում աճում է Չինաստանի անընդհատ մեծացող տնտեսական հզորությամբ անհանգստացողների թիվը։ Հարցմանը մասնակցել է ավելի  քան 20 հազ. մարդ աշխարհի 28 երկրից։ Տվյալները վկայում են այն մասին, որ Չինաստանի կարևոր առևտրային գործընկեր երկրներում՝ հատկապես խոշոր ու զարգացած, էականորեն աճել է նրանց թիվը, ովքեր բացասաբար են վերաբերվում Պեկինի տնտեսական հաջողություններին։ Ընդ որում, Չինաստանի նկատմամբ աշխարհում ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքն է գերակշռում։ Հարցվածների կեսը դրական է վերաբերվել Չինաստանի տնտեսության զարգացմանը, և միայն 33%–ն է բացասական արտահայտվել, որը, սակայն, ավելի մեծ թիվ է կզմում, քան նախորդ հարցման ժամանակ է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը