Կարծիք

03.06.2020 12:49


Այս ամենը բերելու է իրավական նիհիլիզմի

Այս ամենը բերելու է իրավական նիհիլիզմի

Մեկ էլ հիշեք, որ երբ իշխանության եկած խումբը, ՍԴ-ն ցրելու ու իր լիակատար իշխանությունը սահմանելու մոլուցքով տարված, իրավաբանությունը ծալել, նետել է Սուրոյենց (կամ Պողոսենց) կտուր, երբ ԱԺ-ն պատրաստ է ոտնահարել Սահմանադրությունն ու հանրաքվե նշանակել, հետո մի հատ էլ ոտնահարել հանրաքվեն չեղարկելով, հետո նստել 80 հոգով քվեարկել ու անցումային դրույթ փոխել, այս ամենը բերելու է իրավական նիհիլիզմի, օր է գալու, որ ձեր հրամանները, որոշումները, օրենքները որևէ մեկը բանի տեղ չի դնելու, քանի որ ինքն այդպես է ուզելու, քանի որ դրանք իր սրտով չեն լինելու։ Հետո էլի մեղավորներ կփնտրեք, կսկսեք հոխորտալ, թե այս ինչ ժողովուրդ է, օրենք չի հարգում...

Պետության իրավական անվտանգությունը խարխլելը պոզով, պոչով կենդանի չէ, հենց սա է։ Ձեզ ի՞նչ կա, դուք հրես գնալու եք, բայց ձեր արածի հետևանքները դեռ երկար ենք մարսելու ու դզելու։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը