Լրահոս

28.03.2011 11:58


Ադրբեջանական զորամասերից մեկում ուժեղ հրդեհ է տեղի ունեցել. 6 զինվոր վիրավոր է

Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, ադրբեջանական զորամասերից մեկում ուժեղ հրդեհ է տեղի ունեցել։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հրդեհը սկսվել է այն ժամանակ, երբ զինվորները փորձել են գործի գցել արտադրիչը։ Հրդեհի հետևանքով այրվել են ապաստարանները, հրազենը և զինամթերքը։

6 զինվոր տարբեր բարդության այրվածքներ է ստացել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Այս խորագրի վերջին նյութերը