Կարծիք

03.06.2020 10:48


Նիկոլ Ստուկաչևիչն իր փոխարեն մեղավորներ է փնտրում

Նիկոլ Ստուկաչևիչն իր փոխարեն մեղավորներ է փնտրում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ղեկավարած կառավարության անպատասխանատու և անտրամաբանական քաղաքականության հետևանքով կորոնավիրուսը Հայաստանում իրեն զգում է "ինչպես ձուկը ջրում", որոշել է իր և իր թիմակիցների վրայից հանել պատասխանատվությունը և գտնել մեղավորներին, որոնց վրա էլ ցանկանում է բարդել ողջ պատասխանատվությունը... Ինչպես և սպասվում էր, այդ մեղավորը ժողովուրդն է... Այո՛, հենց այդպես... Դա այն ժողովուրդն է, որն իր ուսերին Նիկոլին ու իր անբան դիլետանտներին բերեց ու իր գլխին իշխանավորներ կարգեց, որ դրանցից մեկն իրեն անվանի "անգրագետ Պողոս", իսկ հիմա էլ Նիկոլի նմանի կողմից դառնա քավության նոխազ, քանի որ ժողովրդի ուսերին իշխանության եկած Նիկոլն ու իր թիմը, բացահայտելով իրենց տարրական դիլետանտիզմը և անպատասխանատվությունը, ինչ-որ մեղավորի պետք է գտնեն ու թիրախավորեն... Քանի որ կորոնավիրուսի տարածման համար հնարավոր չէ մեղավոր հռչակել "նախկիններին", քանի որ այդ ապուշությանը նույնիսկ չեն հավատա "Նիկոլի վկաներ" աղանդի ներկայացուցիչները, ապա ամենահարմար թեկնածուն հենց ժողովուրդն է, որին հիմա Նիկոլը պառակտում է՝ հրահրելով մարդկանց բացահայտ "ստուկաչությամբ" զբաղվել և ինչպես նշում է Փաշինյանը՝ "հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք և ուղարկեք ինձ"...

Ու մինչ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներն էլ ավելի են խորանում` Նիկոլ Ստուկաչևիչը զբաղված է բանկոմատների և այլ վայրերում մարդկանց կուտակումների լուսանկարների հրապարակմամբ... Սա չի հասկանում, որ մարդիկ ստիպված են շատ դեպքերում հերթի կանգնել բանկոմատների մոտ, քանի որ ապրուստի միջոց չունեն ու չեն կարող իր ընտանիքի անդամների պես "կայֆեր-կայծերի" մեջ անցկացնել իրենց մեկուսացումը... Չեն կարող ինքնամեկուսանալ, քանի որ Նիկոլի` ժողովրդին քցած միանվագ "թուլափայերը" վաղուց պրծել են, իսկ նրանց ընտանիքները պահող խոպանչի տղամարդիկ այս տարի մնացել են Հայաստանում և նրանց մեծ մասը մինչև հիմա աշխատանք չունի...

Փաշինյանը չի ամաչում ու իր facebook-յան էջում տեղադրում է "Սուրբ Հովհաննես" սրբավայրի լուսանկարները, երբ իր "ստուկաչային" հայտարարությունից դեռ օրեր առաջ` մինչև հունիսի 3-ն այն փակ էր այցելուների համար, բայց բացարձակ չի հրապարակում իր սիրելի գործարարին պատկանող խանութներում մարդկային կուտակումների լուսանկարները... Ավելին, առանց ժամկետները ճշգրտելու իր էջում տեղադրում է հունվարի 8-ին ինչ-որ ռեստորանում միջոցառման լուսանկար...Նույն հաջողությամբ կարելի է տեղադրել բուկլետ բաժանող Աննա Հակոբյանի նկարները... Ամեն դեպքում շատ զզվելի է, երբ երկրի ղեկավարն իր ձախողումները բարդում է ժողովրդի վրա...
Հ.Գ. Մեղավորյան Նիկոլ Ստուկաչևիչի գործունեությունը ՀՀ վարչապետի պաշտոնում ուղղակի վտանգավոր է նաև հենց իր համար...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը