Կարծիք

02.06.2020 23:50


Վարչապետը բարդ ընտրության առջև է կանգնած

Վարչապետը բարդ ընտրության առջև է կանգնած

Վարչապետը բարդ ընտրության առջև է կանգնած. մի կողմից նա գիտակցում է, որ պետք է տոտալ լոքդաուն հայտարարել, որպեսզի խուսափենք հարյուրավոր մահերից, իսկ մյուս կողմից գիտի, որ դրանով կսպանի տնտեսությունը և հազարավոր սոված մարդկանց կհանի փողոց։ Հիմա պիտի ընտրի մարդկային կյանքերի և տնտեսության փլուզուման միջև։

Սրա պատասխանատուն, սակայն, անձանբ վարչապետն է, քանզի նախորդ ամիսների ընթացքում չկարողացավ կասեցնել վիրուսի տարածումը, չկարողացավ ապահովել տեղաշարժի սահմանափակումները, ոլորտային և հասցեական սոցիալական աջակցութան արդյունավետ ծրագրերի իրականացումը։

Իսկ հիմա (վերափոխելով հայտնի խոսքը), ընտրելով մահերի և տնտեսական կոլապսի միջև՝ վարչապետը կտեսնի և՛ մեկը, և՛ մյուսը, և՛ իր հրաժարականը։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը