Կարծիք

02.06.2020 22:34


Ասիմպտոմ պացիենտը

Ասիմպտոմ պացիենտը

Նայեցի կորոնավիրուսով վարակված , արդեն «պացիենտ» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկու այլ պաշտոնյաների ելույթները։
Այն, որ վարակը չի շրջանցում ոչ մեկին, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներին փաստ է։ Խնդրեմ՝ Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստին և այլոք։ Ի դեպ, եթե Ջոնսոնը լուրջ հիվանդանոցային «պացիենտ» էր, ապա Միշուստինը, այսպես կոչված «ասիմպտոմ պացիենտ»։ Սակայն այս անձինք, ունենալով պատասխանատվության բարձր զգացում , իրենց հիվանդության ընթացքում մեկուսացվել էին և բացի բժիշկներից, չէին շփվում այլոց հետ։

Սակայն մեր «հպարտ պացիենտ» վարչապետը, կարծես իր հետ ոչինչ չի պատահել, մասնակցում է պարետատան նիստերին և ասուլիսներ անում։ Դե արի ու մի մտածիր, որ կա՛մ ճիշտ էին նրանք, ովքեր չէին հավատում վարչապետին, կա՛մ վարչապետը դրսևորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը, բայց և պատասխանատվություն պահանջում ժողովրդից։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը