Կարծիք

02.06.2020 22:29


Հայտնաբերվել են նոր մեղավորներ (լուսանկար)

Հայտնաբերվել են նոր մեղավորներ (լուսանկար)

Ուրեմն այսպես, ամեն ինչ չափ ու սահման ունի։ Եթե ֆաբրիկան աշխատում է` աշխատողները պիտի գործի գնան, եթե պիտի գնան` պիտի ապահովվի արժանապատիվ ու անվտանգ տրանսպորտով տեղափոխումը։ Եթե չի ապահովվում, այս խեղճ մարդիկ ի՞նչ անեն, ավանա՞կ պահեն տանը, հեծնեն գործի գնա՞ն։

Այս ամենի մեղավորը պետությունն է, հսկողության ու կարգավորման մեխանիզմների բացակայությունը կամ անարդյունավետությունը։ Իսկ թիվ մեկ պատասխանատուի կողմից նման նկար հրապարակելը անլրջության ու անպատասխանատվության գագաթնակետն է։ Նկար ես տեսե՞լ, հրապարակում ես, որ ի՞նչ լինի, դուրս արի այդ անտեր ֆեյսբուքատեպությունից, տեղում անհապաղ այդ հարցը կարգավորիր, կարգավորիր այնպես, որ մեխանիզմն այլևս բացառի որևէ նման բան որևէ քաղաքում։
Հարգելի Նիկոլ Փաշինյան, այս պետությունն ունի ղեկավար, և այդ ղեկավարը դու ես։

На изображении может находиться: Արշակ Արզիկյան, на улице

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը