Կարծիք

02.06.2020 20:59


Ազգային ժողովը զբաղված է ժամավաճառությամբ

Ազգային ժողովը զբաղված է ժամավաճառությամբ

ՀՀ Ազգային ժողովը՝ իբրև առաջնային մանդատ ստացած քաղաքական մարմին, այս պահին դրսևորում է անպատասխանատու վարքագիծ․ երբ երկիրը կանգնած է աղետի եզրին, համավարակի տարածումը դուրս է վերհսկողությունից, մահերի թիվը օրեցօր ավելանում է, իսկ տնտեսությունը փլուզվում, իրենք զբաղված են ժամավաճառությամբ։

Անհրաժեշտ է րոպե առաջ խորհրդարանում դադարեցնել անիմաստ քննարկումները, հրավիրել արտահերթ նիստ՝ հատուկ օրակարգով․ իրավիճակի գնահատում և լուծումներ։

Հ․Գ. ՀՀ Ազգային ժողովը՝ մասնավորապես քաղաքական մեծամասնությունը, որը ձևավորել է կառավարություն, պետք է գիտակցի և հասկանա, որ անմիջական և անձնական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը