Կարծիք

02.06.2020 15:25


Առաջին անգամ չէ, որ դատախազությունն իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից

Առաջին անգամ չէ, որ դատախազությունն իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից

Առաջին անգամ չէ, որ Դատախազությունը իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից: Առաջին անգամ չէ, երբ տեսնում ենք, որ Դատախազությունը իրավական փաստաթղթերի մի մասը իբր «նկատում է», մյուս մասերը պարզապես չի նկատում: Ցանկանում եմ անդրադառնալ միայն այս հարցին, չնայած գործընկերներս արդեն իսկ սպառիչ պատասխան տվել են: Պարզապես սա այն դեպքն է, երբ դատախազությունը ուղղակի չի հասցրել ուսումնասիրել Վարչական դատավարության օրենսգիրքը, ինչը ցավալի է: Իրավական աբսուրդ է, որ հարույրավոր դատախազների տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդումը, Ազգային ժողովում վերածվում է Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարց ու պատասխանի, բայց ավելի վատ է այն, որ Գլխավոր դատախազը պարզապես իշխանական պատգամավորին միայն չհակադարձելու համար՝ ակնհայտ սխալ տեղեկություն է հայտնում: Հարգելիներս Վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը նախապես ուշադիր կարդացեք, դրանից հետո հայտարարություններ արեք, թե ինչ եք բացառում, իսկ ինչ չեք բացառում: Հայցի ապահովման միջոցը բավարարելու Դատարանի որոշումը՝ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ...

Հ.Գ. Կորոնավիրուսային վարակի տարածման նման տեմպերի պայմաններում և ցավալիորեն մահվան դեպքերի աճի պայմաններում, երբ ռիսկային խմբում գտնվող, կալանավորման ոչ մի հիմք չունենալու իրավիճակում կալանավորումը ֆետիշացվում է, փաստացի վերածելով պատժի՝ դա իսկապես անմարդկային է: Կարծում եմ պետք է պարզապես ներքին խիզախություն ունենալ, դադարեցնել ապօրինությունները և մաղթել հատկապես ռիսկային խմբում գտնվող անձանց ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը