Կարծիք

01.06.2020 15:31


Տիկին Հակոբյան, երկու տարի շարունակ ձեր կողմնակիցները արել են այն, ինչի զոհ հիմա դուք եք ընտանիքով գնացել

Տիկին Հակոբյան, երկու տարի շարունակ ձեր կողմնակիցները արել են այն, ինչի զոհ հիմա դուք եք ընտանիքով գնացել

Տիկին Հակոբյան, ես հասկանում եմ, ինչ եք զգում, երբ ձեր ընտանիքի հիվանդ լինելու փաստը միանշանակ չի ընդունվում, ծաղրի ու չարախնդության առարկա է դառնում։ Շատ լավ եմ հասկանում, քանի որ երկու տարի առաջ այդ նույն զգացողությունները ունեցել են բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ էին ձեր ամուսնու իշխանության գալուն։

Երկու տարի շարունակ ձեր կողմնակիցները արել են այն, ինչի զոհ հիմա դուք եք ընտանիքով գնացել։ Չեն խնայել ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին, ո՛չ մեծահասակներին։ Չեն ունեցել բարոյական նորմեր ու կարմիր գծեր։ Ես դա իմ կաշվի վրա եմ զգացել ու իմ ընտանիքն է զգացել, զուտ որովհետև ես ունեի այլ կարծիք։ Իսկ դուք լռել եք, ատելության ալիքը չեք կանգնացրել որպես կին և մայր ու դուք չէ, որ բարոյականության դասեր հիմա պետք է տաք։

Ավելի լավ է բուժման ընթացքը ծախսեք ռեֆլեկսիայի վրա, օգտակար է։ Կարող է հասկանաք, ինչի սենց ստացվեց։ Իսկ մենք մտածենք, ոնց անել, որ էլ երբեք սենց չլինի։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը