Լրահոս

26.03.2011 13:29


Լիբիացի ապստամբները վերցել են Աջդաբիա քաղաքը

Լիբիացի ապստամբները վերցել են Աջդաբիա քաղաքը

«Ֆրանս Փրես»–ը փոխանցում է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հակառակորդներն այսօր առավոտյան վերցրել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Աջդաբիա քաղաքը։

Ապստամբների գլխավոր հենակետ Բենգազի քաղաքից 160 կմ հարավ գտնվող այս քաղաքը մի քանի օր շարունակ կատաղի մարտերի թատերաբեմ էր դարձել։

Ուրբաթ Քադաֆիի զորքերը Աջդաբիայի վրա հակահարձակում են իրականացրել։ Սակայն կոալիցիայի օդային ուժերի աջակցությամբ ապստամբները կարողացել են հաղթողել։

Ֆրանսիական ռամաօդային ուժերի կործանիչը վերացրել լիբիական զորքերի հրետանային մարտկոցը։ Իր հերթին՝ Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ «Տորնադո» կործանիչները համաձայնեցված հրթիռային հարձակման են մասնակցել լիբիական զրահատեխնիկայի դեմ, որը, կոալիցիայի հայտարարությունների համաձայն, սպառնում էր Աջդաբիա քաղաքի խաղաղ բնակիչներին։

Այս խորագրի վերջին նյութերը