Քաղաքական

18.05.2020 15:58


Տեղի է ունեցել «Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական նիստը (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական նիստը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ դատական նիստը։

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանի որոշմամբ՝ դատական վեճի լուծումը նշանակվել էր հաշտարարի կատարմանը:

Կողմերը լրագրողների հետ զրույցում հայտնել էին, որ հաշտության եզրեր չեն տեսնում։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Խոսրով Հարությունյանը հայց էր ներկայացրել դատարանին՝ Արման Բաբաջանյանին պարտավորեցնել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և վճարել 2 միլիոն դրամ՝ որպես պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում:

Հարությունյանի հայցի հիմքում Արման Բաբաջանյանի՝ ԱԺ ամբիոնից այս տարվա ապրիլին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին ուղղված խոսքն է. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար: Ակնհայտ է, որ այդ ոլորտներում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր կառուցելու, շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը