Քաղաքական

20.04.2020 15:07


Նիկոլ Փաշինյանը շատ դիպուկ նկարագրում էր իրեն, իր լրատվամիջոցն ու նախկին իշխանությունների հետ շանտաժի միջոցով իր աշխատաոճը. Սաթիկ Սեյրանյան

Նիկոլ Փաշինյանը շատ դիպուկ նկարագրում էր իրեն, իր լրատվամիջոցն ու նախկին իշխանությունների հետ շանտաժի միջոցով իր աշխատաոճը. Սաթիկ Սեյրանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը երկու անգամ եմ լսել. առաջին անգամ ականջներիս չէի հավատում, երկրորդ անգամ՝ աչքերիս, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքերին՝ «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»։

«Եթե ուրիշ մարդ խոսեր, ես կփորձեի ըմբռնումով մոտենալ, հասկանալ՝ ինչու է նման բան ասում, պատճառները վերլուծել, լեքսիկոնը, ջղային շարժուները հասկանալ: Բայց քանի որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանն էր ասում, ակամայից հիշում էի այն դեպքերը, որոնք տեղի էին ունեցել իր մեքենայի, իր խմբագրության շուրջ, իրենց ընտանիքի սեփականությունը հանդիսացող լրագրողների գործունեության շուրջ: Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր ինքն իր մասին, իր լրատվամիջոցի գործունեության մասին: Բոլոր տարիների ընթացքում իր ղեկավարված լրատվամիջոցը հենց այսպես է աշխատել: Ինքը շատ դիպուկ նկարագրում էր իրեն, իր աշխատաոճը:

Մի տարբերությամբ միայն. ինքը հույսը դրել էր այն բանի վրա, որ իր նախկին գործընկերներն այնքան բարոյականություն ունեն, որ իրեն չեն հիշեցնի բազմաթիվ դեպքեր: Ինքը մի բան էլ է մոռանում. որ շատ հաճախ նաև շանտաժի միջոցով էր փորձում ինչ-որ բաներ կորզել նախկին բոլոր տարիների իշխանություններից:

Նիկոլ Փաշինյանն ինչ խոսում է կա՛մ իրականությանը չի համապատասխանում, կա՛մ լեքսիկոնում գործածած ածականները հենց իր մասին են, ցավալիորեն: Երկրի վարչապետին նման լեքսիկոնն ուղղակի հարիր չէ: Նա չի դադարել լինել որոշակի տեսակի, որոշակի սեգմենտի սպասարկող լրատվամիջոցի հոդվածագիր»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը