Քաղաքական

09.04.2020 10:06


Սահմանադրական դատարանի դեմ «պատերազմը» շարունակվում է․ իշխանությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ․ «Հրապարակ»

Սահմանադրական դատարանի դեմ «պատերազմը» շարունակվում է․ իշխանությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ․ «Հրապարակ»

«Մինչ առաջին նախագահն իշխանության ընդդիմախոսներին սաստում է՝ հորդորելով չքննադատել, երկիրը պատերազմական վիճակում է, իշխանությունը շարունակում է իր պատերազմը Սահմանադրական դատարանի նկատմամբ:

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոխել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածը: Գործող օրենքով՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո՝ ԱԺ հերթական նիստում:

Պատգամավորն առաջարկում է օրենքի «հերթական» բառը փոխարինել «առաջիկա» բառով և այդպիսով ՍԴ դատավորի ընտրության հարցը քննարկել նաև արտահերթ նիստում: Այսպիսով՝ իշխանությունը ՍԴ-ին, ի դեմս նախագահի, սպառնում է, որ իրենց հարցը դեռ օրակարգում է, և ամեն ինչ անում են սեղմ ժամկետներում հարցը լուծելու համար, արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեն, ըստ ամենայնի, տեղի կունենա հունիսի վերջ-հուլիսի սկզբներին, ու չի բացառվում, որ ԱԺ-ն ամառային արձակուրդի մեկնի:

Նախագիծն ընդգրկված է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում, ապա և կներկայացվի եկող շաբաթ մեկնարկելիք հերթական քառօրյայում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը