Լրահոս

23.03.2020 13:30


«Արաբկիր» հանրախանութի դիմաց Daewoo-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին (տեսանյութ)

«Արաբկիր» հանրախանութի դիմաց Daewoo-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին (տեսանյութ)

Երեկ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Daewoo մակնիշի 06 LO 046 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Կոմիտասի պողոտայում՝ «Արաբկիր» հանրախանութի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 55 տարեկան տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտմում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը