Լրահոս

23.03.2020 11:39


Լոռու մարզում բախվել են ԶԻԼ մակնիշի բեռնատարն ու «Մոսկվիչը». կան վիրավորներ

Լոռու մարզում բախվել են ԶԻԼ մակնիշի բեռնատարն ու «Մոսկվիչը». կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ԶԻԼ մակնիշի 10 UO համարանիշի և «Մոսկվիչ» մակնիշի 36 ՕՏ 925 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Մոսկվիչի» վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը