Լրահոս

23.03.2020 11:34


Շիրակի մարզում 22-ամյա վարորդը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 42-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Շիրակի մարզում 22-ամյա վարորդը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 42-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Ավետիս Մանդալլյանը՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում իր վարած Infiniti մակնիշի 70 FX 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Միքայել Բարիկյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղից էլ՝ առողջապահության Արսեն Թորոսյանի կարգադրությամբ, սանավիացիայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքնիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը