Լրահոս

23.03.2020 11:30


Արագածոտնի մարզում 06-ը Թաթուլ գյուղում բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր

Արագածոտնի մարզում 06-ը Թաթուլ գյուղում բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններույմ ВАЗ 2106 մակնիշի 35 QG 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհին՝ Թաթուլ գյուղի սկզբնամաում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը