Լրահոս

14.03.2020 18:06


Ծովագյուղի լճի ափամերձ տարածքում հայտնաբերվել է կնոջ դի

Ծովագյուղի լճի ափամերձ տարածքում հայտնաբերվել է կնոջ դի

Մարտի 14-ին, ժամը 14:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի՝ լճին ափամերձ տարածքում հայտնաբերվել է դի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Սևանա լճից (ափից մոտ 10 մ հեռավորության վրա) հայտնաբերել և դուրս են բերել Գայանե Գ.-ի (1968 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը