Լրահոս

14.03.2020 17:49


Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են որոշ չվերթներ դեպի Երևան

Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են որոշ չվերթներ դեպի Երևան

«Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք ավիաընկերություններ չեղարկել են որոշ չվերթներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Ryanair» ավիաընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ավիաընկերությունը՝ Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ չվերթները չեղարկել են: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան, «Բելավիա»-ն՝ Մինսկ-Երևան և «Pegas Fly»-ը Սոչի-Երևան չվերթները նախատեսում են չեղարկել»,-շեշտեց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում:

Այս խորագրի վերջին նյութերը