Լրահոս

14.03.2020 17:44


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի

Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ մեր 18 ախտորոշված դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքին առնչվող դեպքերն են, և մենք որոշակի կարծիք ունենք, որ այս պահի դրությամբ մեզ հաջողվել է մեկուսացնել այդ նշանդրեքի մասնակիցներին ու նրանց շրջանակը: Մեկուսացված է մոտ 200 մարդ, բայց այստեղ 100%-ով վստահություն ունենալ չի կարելի, և այս առումով մենք ամենառիսկայինը համարում ենք Էջմիածին քաղաքը»,-ասել է Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը