Լրահոս

14.03.2020 10:21


Ալավերդի-Նեղոց ավտոճանապարհին էլեկտրական ենթակայան է այրվել

Ալավերդի-Նեղոց ավտոճանապարհին էլեկտրական ենթակայան է այրվել

Մարտի 13-ին, ժամը 07:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Լոռու մարզի Ալավերդի-Նեղոց ավտոճանապարհի 12-րդ կմ-ին հարակից սարալանջին բռնկված հրդեհի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 18։05-ին։ Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 14:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի-Թումանյան ավտոճանապարհին այրվում է էլ. ենթակայան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալավերդի-Նեղոց ավտոճանապարհի 12-րդ կմ-ին հարակից սարալանջին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։45-ին։ Հրդեհն ընդգրկում է մոտ 4-5 հա բուսածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 աշխատակից: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Անտառտնտեսության հերթապահություն։

Այս խորագրի վերջին նյութերը