Քաղաքական

08.03.2020 18:26


Ոսկեպարն այսօր գնդակոծվել է․ 2 կրակահերթ է արձակվել

Ոսկեպարն այսօր գնդակոծվել է․ 2 կրակահերթ է արձակվել

Ադրբեջանական զինուժը այսօր՝ մարտի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։

NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասաց, որ 2 կրակահերթ է արձակվել գյուղի վրա։

Նրա խոսքով՝ վնասվել է Ոսկեպարի բնակիչներից մեկի տան դիմային հատված և բաղնիքի պատը։

Մարտի 1-ին ևս գիշերը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր Ոսկեպարը։

Այս խորագրի վերջին նյութերը