Քաղաքական

06.03.2020 15:06


Դա անընդունելի է, ո՞նց են ազատ արձակել. Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու մասին

Դա անընդունելի է, ո՞նց են ազատ արձակել. Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու մասին

Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, որդու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու որոշումն անընդունելի որակեց:

«Ո՞նց են ազատ արձակել, ինչի՞ համար: Ես աշխարհով մեկ հայտարարություն կանեմ, թող փորձեն իրեն ազատ թողնել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Մխիթարյանի հայրը՝ նշելով, թե այլ հարցի չի պատասխանի:

Հիշեցնենք, որ գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել 1.5 մլն դրամ գրավի դիմաց:

«Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեր բողոքը և 1.5 մլն դրամ գրավով ազատ արձակելու որոշում կայացրել»,-Tert.am-ին հայտնել էր Գրիգորյանի փաստաբանը:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել 2019 թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում՝ Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք:

Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, ձերբակալել էին 2019 թ. հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 4-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Այս խորագրի վերջին նյութերը