Ինչ վիճակ է Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը՝ գիշերը ոստիկանների ներխուժումից հետո (տեսանյութ)
Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր Վարդանյանի տան բակում լրագրողներին հայտնեց, որ երեկ գիշերը ոստիկանների կատարած անհասկանալի գործողությունների արդյունքում Վարդանյանի բնակարանից թանկարժեք իրեր են անհետացել։ Ըստ Սահակյանի՝ կատարվել է հափշտակություն, ինչի վերաբերյալ ինքը պատրաստվում է հաղորդում տալ ոստիկանությունում։
Փաստաբանի խոսքով, ոստիկանները վերցրել, իրենց հետ տարել են Վարդանյանի տան DVR սարքերը, որոնք կրում են առանձնատան տեսահսկող համակարգի ինֆորմացիան։
«Ես հասկանում եմ՝ ինչու են նրանք դա տարել, որովհետև էն գազանությունը, որ էստեղ կատարվել է գիշերը, էդ գազանությունը տեսագրվել է։ Ես վստահ եմ, որ մենք հաղորդում կտանք հանցագործության մասին, որովհետև, եթե ոստիկաններն ասեն, որ իրենք հափշտակություն չեն արել, բայց ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում հափշտակություն է կատարվել, բնականաբար իրենք պետք է պատասխան տան դրա համար»,-ասաց տիկին Սահակյանը։
Նա նաև նշեց, որ ոստիկանների հեռանալուց հետո իրենք հայտնաբերել են, որ բացի DVR սարքերից, նաև տանից բացակայել է Արամ Վարդանյանի ոսկե շղթան և օծանելիքը։ Ավելի ուշ, երբ մտանք տուն, սենյակներից մեկում սեղանի տակ, ի թիվս այլ թափթված իրերի, նաև փող նկատեցինք՝ 1000-դրամանոց։ Լուսինե Սահակյանն ասաց, որ կասկած ունեն, որ նաև փող են տարել տանից, որովհետև կարծում է՝ սեղանին 1000 դրամից ավելի գումար է եղել։
***
Երեկ գիշերը ոստիկանների կողմից Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի տուն ներխուժելու հետևանքով Վարդանյանի ընտանիքը զգալի նյութական, բարոյական նաև առողջական վնաս է կրել։ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ ոստիկանները գազանաբար են ներխուժել Վարդանյանի առանձնատուն՝ կոտրելով դռները, պատուհանները, վախեցնելով ներսում գտնվող անձանց։ Ներխուժումից հատկապես տուժել է Վարդանյանի 5 տարեկան թոռնուհին։
Աղջիկը վախեցել է ոստիկանների հարձակումից, տան անդամները խնդրել են թույլ տալ՝ երեխային հեռացնեն, հետո ինչ անում են, թող անեն, սակայն ոստիակնները մնացել են անդրդվելի։
Լուսինե Սահակյանը մեզ ասաց, որ դրա հեևանքով վախից պապանձվել է Վարդանյանի թոռնուհու լեզուն, նա կորցրել է խոսելու ունակությունը և տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանները նաև քաշքշել են Արամ Վարդանյանի մորը, նոր բերման են ենթարկել նրա եղբորորդուն, այլ անձանց, որոնց մի մասին ազատ են արձակել, մյուսները դեռ շարունակում են մնալ ոստիկանական բաժանմունքում։ Փաստաբանները փորձել են պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն նրանց որևէ մեկը որևէ բացատրություն չի տվել, թե ինչ են անում։

Աղբյուրը՝ hraparak.am