Քաղաքական

03.03.2020 16:46


Դուք հենց այն դատավորն եք, որն իշխանությունների իղձերն անվերապահորեն պիտի իրականություն դարձնի. փաստաբանն Աննա Դանիբեկյանին (տեսանյութ)

Դուք հենց այն դատավորն եք, որն իշխանությունների իղձերն անվերապահորեն պիտի իրականություն դարձնի. փաստաբանն Աննա Դանիբեկյանին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով, որ վերջինս միջոցներ ձեռնարկի, որպեսզի Վերաքննիչ քրեական դատարանից գործն ուղարկվի Առաջին ատյանի դատարան՝ մակագրման։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան այն ժամանակ, երբ Աննա Դանիբեկյանն արդեն վերադարձել էր արձակուրդից և գործը մակագրվել էր նրան։

Խուդոյանը նշեց, որ, եթե նույնիսկ դատարանը վստահ է, որ կարող է անաչառ որոշում կայացնել, միևնույնն է, ԲԴԽ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Դանիբեկյանը և Արմեն Դանիելյանը իշխանության համար ցանկալի դատավորներ են, խոսուն հանգամանք է։ Խուդոյանի խոսքով՝ հարգանք և համակրանք ունի Դանիբեկյանի նկատմամբ, բայց Արմեն Դանիելյանի հետ համեմատությունը վիրավորական է և խոսուն հանգամանք։

«Անմիջապես այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, վարչապետն ու նրա թիմակիցները, անտեսելով իրական վարկածն ու անմեղության վարկածը, սկսել են տարածել ու մինչև այժմ տարածում են այնպիսի բովանդակությամբ տեղեկատվություն, որով պարոն Քոչարյանը ներկայացվում է իբրև հանցագործ: Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանը 2018 թվականին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար ու գրել՝ «Օսմանյան օրդա, դու պիտի փտես բանտում, իսկ քո ընտանիքի ծփացող ու վայելքներով լի կյանքը ընդհատվի»: Վարչապետի մեկ այլ խորհրդական՝ Նիկոլայ Բաղդասարյանը՝ մասնագիտությամբ փաստաբան, 2018 թվականին տեղադրել է Քոչարյանի լուսանկարը ու գրել՝ «Ի՞նչն էր իրականում Մարտի 1-ի դեպքերի պատճառը՝ ագահությունը, որը դրդում էր ամեն գնով պահել ապօրինի թալանածը, որն էլ դարձավ 10 զոհի պատճառ»,-դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը