Լրահոս

28.02.2020 13:35


Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «06»-ը, «06»-ն էլ բախվել է կայանված Mitsubishi-ին

Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «06»-ը, «06»-ն էլ բախվել է կայանված Mitsubishi-ին

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Մխչյան գյուղի Երևանյան խճուղում բախվել են BMW մակնիշի 35 MT 629 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 159 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ «06»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Chariot մակնիշի 36 QD 374 համարանիշի ավտոմեքենային։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող «Առլանդա» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ովքեր նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերել BMW-ի վարորդին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshayan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը