Լրահոս

21.02.2020 12:40


Կապանում բախվել են Nissan Bluebird-ը և Hyundai Santa Fe-ն. կա 1 զոհ,3 վիրավոր

Կապանում բախվել են Nissan Bluebird-ը և Hyundai Santa Fe-ն. կա 1 զոհ,3 վիրավոր

Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Դ-ն իր վարած Nissan Bluebird մակնիշի 36 CO 448 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 20 շենքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Կապանի բնակիչ՝ 34-ամյա Գարիկ Ա-ին պատկանող Hyundai Santa Fe մակնիշի 36 ՍՍ 532 համարանիշի ավտոեմքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Մհեր Դ-ն, Hyundai-ի վարորդ Գարիկ Ա-ն և վերջինիս ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Ալբերտ Հ-ն, 46-ամյա Մհեր Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Հիվանդանոց տեղափոխված Մհեր Ս-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի և արտաքին լուսավորությունը միացված է եղել, իսկ բախման հետևանքով էլ ևս 2 ավտոմեքենա վնասվել է, որոնց վարորդների ինքնությունը ոստիկանությունը պարզում է։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը