Լրահոս

15.02.2020 16:25


Բացահայտվել են մեքենաներից կատարված գողության դեպքեր

Բացահայտվել են մեքենաներից կատարված գողության դեպքեր

Փետրվարի 14-ին, ժամը 16-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 12-ի ժամը 12-ից փետրվարի 14-ի ժամը 9-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Էստոնական փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Նիսսան» ավտոմեքենայի կողային հայելին։

Նույն օրը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով, Շինարարների փոցոցից բերման են ենթարկել Լոռու մարզի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավվել է։

Տղամարդը հայտնել է նաև, որ փետրվար ամսին, Աջափնյակ վարչական շրջանում կայանված ևս 2 ավտոմեքենաներից գողություններ է կատարել:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձնաց ինքնությունները պարզելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

***

Փետրվարի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Համբարձումյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի կողային հայելիները:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 14-ին, ժամը 15.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Երիտասարդը հայտնել է նաև, որ գողություներ է կատարել՝ Արաբկիր, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը