Լրահոս

15.02.2020 12:44


Երևանում Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել էլեկտրասյանը. հարվածից հրդեհ է առաջացել. կա վիրավոր (տեսանյութ)

Երևանում Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել էլեկտրասյանը. հարվածից հրդեհ է առաջացել. կա վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 NV 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն էլ դեմքի շրջանում ստացված այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը և կատարել գազաբալոնի հովացման աշխատանքներ ու սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը