Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ աշխատանքի է գնացել։ Այսինքն՝ հերթական անգամ գրառում է կատարել ֆեյսբուքում։
Նա հիշեցրել է Ստեփանակերտում հնչեցրած իր վեց կոնսենսուսները, որոնց իրական էությունը հետևյալն է՝
Կոնսենսուս 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բռնության կիրառողը Նիկոլ Փաշինյանն է (պառկեցնել ասֆալտներին, ծեփել պատերին, կտրել թաթիկները, ջարդել ողնաշարը և այլն)։
Կոնսենսուս 2. Փաշինյանը համեստորեն ինքն իրեն նույնացնում է ժողովրդի հետ ու հանդես գալիս որպես Ղարաբաղում կայանալիք ազատ ընտրությունների կազմակերպման երաշխավոր։
Կոնսենսուս 3. Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններին դրսից, այդ թվում՝ Հայաստանից, որևէ մեկն իրավունք չունի միջամտել, բացի Նիկոլ Փաշինյանից։
Կոնսենսուս 4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրա մեջ է թաթախվում Փաշինյանը։ Նիկոլինն արդեն օրինական կոռուպցիա է՝ բյուջեի մսխման տեսքով և հեղափոխական գործարար Սամվել Ալեքսանյանի ներգրավմամբ։ Կոռուպցիա չէր նաև «Իմ քայլի» շա՜տ թանկարժեք ընտրարշավը, քայլարածների կյանքի նյութական կողմի կտրուկ փոփոխությունը։
Կոնսենսուս 5. Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն բոլորից անկախ և կախված լինեն բացառապես Նիկոլ Փաշինյանից։
Կոնսենսուս 6. Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Նիկոլ Փաշինյանը որևէ պատասխանատվություն չի կրում Արցախի հարցի կարգավորման համար։ Պատասխանատվությունը գցվում է հետևյալ սուբյեկտների վրա՝
–Արցախի իշխանություն. ամեն ինչ արվում է, որ այն լինի Նիկոլի դրածոն,
–Արցախի ժողովուրդը, որին ամեն կերպ Նիկոլն ուզում է պառակտել,
–Հայաստանի ժողովուրդը, որին Նիկոլն արդեն պառակտել է մինչև վերջին բջիջը։
Ահա այսպիսի կոնսենսուսներ։ Ի դեպ, «կոնսենսուս» բառը Նիկոլն ու իր թերթն սկսել են շատ օգտագործել։ Գրիչը մատնում է ներքին ապրումները։
Փաշինյանի 6 կոնսենսուսների հակառակ կողմը

7or.am