Լրահոս

29.01.2020 21:50


Հեռախոսը հափշտակած երիտասարդը բերման է ենթարկվել

Հեռախոսը հափշտակած երիտասարդը բերման է ենթարկվել

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 28-ին, ժամը 20.25-ին, բաժին հրավիրված 62-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ հունվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր տան հյուրասենյակի բազմոցի վրայից 25-ամյա ծանոթը բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Երիտասարդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը