Խմբագրական

19.01.2020 18:35


Ինչու են սպանվում կամ (ինքնա)սպանվում «թավշյա» Հայաստանում

Ինչու են սպանվում կամ (ինքնա)սպանվում «թավշյա» Հայաստանում

Հանրային հնչեղության սպանություններն ու (ինքնա)սպանությունները (այդ թվում՝ չապացուցված) Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում շատ են։ Ու դա պատահական չէ։

Թեև հեղափոխությունը հռչակվել էր թավշյա և կարգախոս ընտրվել սերն ու համերաշխությունը, իրականությունը լրիվ հակառակն էր։ Ասել է թե՝ կեղծիքն ու սուտն «էն գլխից» էին մատուցվում։

«Թավշյան» այդ առումով առանձնահատուկ չէր։ Աշխարհի բոլոր հեղափոխություններն էլ սիրո և համերաշխության լոզունգներով են փաթեթավորված, բայց ներսում ատելությունն է, չարությունը, նախանձը և արյան ծարավը։

Հեղափոխությունը հանրային օրգանիզմի հիվանդության հետևանք է։ Երբ բարեփոխումներն ուշանում են կամ համակարգը մտնում է լճացման փուլ, հայտնվում է որևէ պոպուլիստ–դեմագոգ, որն առաջարկում է հեշտ լուծում՝ մերժում։ Մերժում են թագավորին, ցարին, նախագահին, Սերժին...

Երբ վերնախավը կտրվում է իրականությունից, ճարպոտում և քիթը վերև ցցում, հայտնվում է մեկը, ով դառնում է բոլորի չարության, ատելության, թույնի և մաղձի մարմնավորումը։

Մեր դեպքում այդպիսի մեկը դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Նա դուրս է եկել գեղցիների ու բոմժերի շինելի տակից։ Նա հայ պլեբեյների թագավորն է, որին շատ հանգիստ կուլ կտան նույն այդ պլեբեյները, քանզի անսկզբունք են, հանցավոր, դավաճան, գլխակեր։

Նիկոլի գլխավորած հեղափոխությունը միայն առերևույթ էր անարյուն, բաց ձեռքերով ու թավշյա։ Պողոսներն իրականում այլ բան էին ուզում։ Նիկոլը գիտի այդ մասին ու պարբերաբար բռնության կոչեր է հնչեցնում։

Պողոսները դալտոնիկ են։ Նրանք աշխարհը տեսնում են սևի ու սպիտակի մեջ։ Նիկոլը գիտի այդ մասին և դրա համար էլ սևի ու սպիտակի բաժանելու քարոզ է տանում։ Ատելության ու թույնի մթնոլորտը վերևից է խրախուսվում։ Դա նաև կառավարման գործիք է դարձել։

Առանց թշնամիների հեղափոխությունը չի կարող զարգանալ, իսկ ամբոխը՝ ապրել։

Ամբոխին թշնամիներ են պետք, որպեսզի այն հագենա։ Նիկոլը գիտի այդ մասին ու դրա համար ամենուրեք թշնամիներ, դավադրություններ ու բախումներ է տեսնում։ Նաև՝ մոգոնում։

Այս ամենը ստեղծում է մի մթնոլորտ, որի արդյունքում չեն կարող չհնչել կրակոցներ, չլինել մահեր։ Կարո Կարապետյան («Յուվեցի Կարո», գործարար, նախկին պատգամավոր), Հարություն Ղարագյոզյան («Կարամելի Հարութ», գործարար, նախկին պատգամավոր), Նիկոլայ Գաբրիելյան («Գազի Կոլյա»), Աշոտ Կարապետյան (Երևանի քաղաքային վարչության նախկին պետ, գեներալ–մայոր), Հայկ Հարությունյան (նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ), Գեորգի Կուտոյան (ԱԱԾ նախկին տնօրեն)։ Այս մարդիկ, իրենց մահվան հանգամանքները և ձևերը տարբերվում են, բայց կա մեկ ընդհանրություն։ Նրանց դահիճը հեղափոխությունն է։ Նրանք «թավշյա» Հայաստանի զոհերն են։ Նրանք իրենց մահով հագեցնում են պողոսների արյան ծարավը։ Նիկոլն ամբոխի համար ընդամենը մատուցող է աշխատում։ Արյամբ լցված շշերի մատուցող։

Նիկոլը նաև մահվան պարահանդեսի դիջեյն է։ Եթե ուզենա էլ, ապա չի կարող կանգնեցնել միջոցառման ընթացքը, քանզի ալիքը նաև իրեն է տանում։

Ժամանակն է, հետևաբար, դիջեին ուղարկել տուն և կանգնեցնել պարահանդեսը, որը տրագիկոմեդիայի է վերածվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը