Նախորդ ուրբաթ, երեկոյան, մթության քողի տակ հայկական մի շարք հեռուստաալիքներ հեռարձակում էին վարչապետ Տիգրան Սարգսյանի «ազատ, բայց պատասխանատու» հարցազրույցը։ Պատկերավոր ասած՝ նույնիսկ եթե արդուկը միացնեիր՝ «Հայկական աշխարհի» ճարտարապետն էր ցուցադրվում, բայց նկատենք, որ նրա նախկին էնտուզիազմն այլևս չկար, այլապես «քուչի բազառներին» հատուկ ձայնային կլկլոցներով, փողոցային բառապաշարով ու «մուննաթով» համեմված ելույթ չէր ունենա (վարչապետն օղու փոխարեն համառորեն օգտագործում էր «արաղ» ձևակերպումը, «այդպես» բառը նրա մոտ դառնում էր «ըտենց», «պետք է»–ն՝ «պըտի» և այդպես շարունակ)։
Բազմաչարչար հեռուստադիտողը վերջապես իր համար պարզեց, որ Տիգրան Սարգսյանը, չնայած ռոք երաժշտության սիրահարի ու «խելքի տոպրակ» լինելու համառորեն կերտվող իմիջին, շատ «ռաբիս» ու «քյարթ» է. մոտ երկու ժամ տևած բանավոր խոսք, և ամեն ինչ ջրի երես դուրս եկավ։
Որքան էլ մոնտաժվել էին լրագրողների հետ վարչապետի հանդիպման կադրերը՝ նրա ռաբիսությունը և տնտեսության մասին ունեցած պարզունակ ու հակապետական պատկերացումները թաքցնել չհաջողվեց։
Ինչ վերաբերում է ռոքին, ապա, իմ խորին համոզմամբ, վարչապետը դրանից հասկանում է ճիշտ այնքան, որքան տնտեսությունից։ Իսկ թե որքան է նա գլուխ հանում իր անմիջական ղեկավարման ներքո գտնվող ոլորտից՝ պարզ է դառնում անգամ պաշտոնակա՛ն մակրոտնտեսական ցուցանիշներն ու կառավարության ծրագրային խոստումները համադրելիս։ Այսպես. 2008–ին ձևավորված նոր կառավարությունն իր ծրագրով խոստացել էր տարեկան միջինը 9% տնտեսական աճ, իսկ բյուջետային ուղերձով նախատեսված էր, որ գնաճի տարեկան առավելագույն չափը կլինի 5,5%, այնինչ 2009–ին ունեցանք 14,4% ՀՆԱ անկում՝ սպառողական գների ինդեքսի 3,4% աճի պայմաններում։ 2010 թ. արձանագրվեց ՀՆԱ 2,6 տոկոսանոց անվանական աճ, այն դեպքում, երբ սպառողական գների ինդեքսը բարձրացել էր 8,2%–ով, ինչը նշանակում է, որ նախորդ տարի կրկին հետընթաց ենք ունեցել։ Ահա այսպե՛ս է կառավարում տնտեսությունը Տիգրան Սարգսյանը, և նույն ձևով էլ, ենթադրաբար, ռոքից կհասկանա ու կփորձի հայկական ռոք–ասոցիացիա կառավարել (փաստորեն՝ «քաշվեց» հայկական ռոքը)։
Միակ ձեռքբերումը, որից խոսում էր վարչապետը՝ ամրագոտիներն էին և ԱՊՊԱ–ն, ինչը շատ խորհրդանշական է անկման մեջ ու վթարային իրավիճակում հայտնված մեր երկրի համար։
Նա «մոռացավ» միջազգային տարատեսակ կենտրոնների մասին մտքեր հայտնել, որովհետև շատ լավ գիտի, որ իրենք ամբողջությամբ ձախողվել են այդ ուղղությամբ, իսկ «միջազգայնագիտության» քայլող խորհրդանիշ ու սիլիկոնային հովտի մեծ սիրահար Ներսես Երիցյանն ուղարկվել է հետ՝ «հորանց» տուն։ Ասել է, թե Հայաստանում մի ավանդույթ է ձևավորվում, համաձայն որի՝ մարդիկ ԿԲ–ից գնում են դեպի Կառավարություն, այնտեղ նյուվասյուկիզմով զբաղվում, խայտառակ լինում ու հետո կրկին վերադառնում ելման դիրք՝ կարծես ոչինչ չէր եղել։ ՀՀ տնտեսությունն, ըստ այդմ, որբի գլուխ է դարձել, որի վրա ներսեսներն ու տիգրանները «դալլաքություն» են սովորում։
Անդրադարձ հայկական «Կորեյկոյի» թղթապանակին
Տիգրան Սարգսյանը, ում հայ ժողովուրդն ավելի շատ սովոր էր տեսնել տերտերական ոճի առոգանությամբ կառավարության նիստեր վարելիս ու դասախոսություններ կարդալիս, հարցազրույցի ժամանակ հանդես եկավ փողոցային առևտրականից փող կլպելու գործառույթ իրականացնող ոստիկանության սերժանտի վարքագծային կանոնին հարիր ձևով։ Դա՛ էր Սարգսյանի իրական կերպարը, որն այնքան խնամքով թաքցվում էր հանրությունից, բայց այժմ «ուսյալ–կրթյալի» քարոզչական «փուչիկը» վերջնականապես պայթեց։
Սարգսյանի ուսյալ–կրթյալ լինելու միֆի առաջացմանը, հավանաբար, նպաստել էր այն, որ Կենտրանական բանկի ղեկավար աշխատած տարիներին նա հրապարակային խոսքով քիչ էր հանդես գալիս, իսկ խոսելիս էլ տարբեր տնտեսագիտական տերմիններ էր օգտագործում, որոնց իմաստը, միգուցե, ինքն էլ չէր հասկանում, բայց տերմինակոխ անելով ու դեմքի խելոք արտահայտությամբ ելույթ ունենալով՝ Սարգսյանը հայ քաղքենուն ներշնչել էր, որ ինքը դեմք է, դե՛մք։
Այդ «դեմքն», ի դեպ, հաջողացրեց ԿԲ–ն ղեկավարելու տարիներին այնպես նպաստել հայկական դրամի արժևորմանն ու ներմուծմամբզբաղվողների բարգավաճմանը, որ հետագայում դարձավ չափից շատ փոխկապակցված անձ նրանց հետ ու հասավ վարչապետի աթոռին։
Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը «տերտերական» ու այլ մոմենտներով մտերիմ է բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող, «Արարատ» բանկի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հետ, ինչը դրսևորվում է նաև նրանց համատեղ ծրագրեր իրականացնելու փաստով։ Բեգլարյանը հանդիսանում է նաև Սերժ Սարգսյանի ընկերը։ Ահա այս եռյակի մեջ իր յուրօրինակ դերակատարումն ունի վարչապետը, իսկ դա, եթե չեմ սխալվում, կոչվում է իշխանության և բիզնեսի սերտաճվածություն, ինչն էլ իր հերթին կոռուպցիոն ռիսկ է պարունակում, այնպես չէ՞։
Նշենք, որ Տ. Սարգսյանի դրական իմիջի ձևավորմանը վերջին շրջանում մասնակցեց նաև փողոցային ընդդիմության ղեկավար Լևոն Տեր–Պետրոսյանը, ով 2008–ի մարտի 1–ից հետո կայացած հանրահավաքներից մեկում, իր պատկերացրած սրությամբ քննադատելով իշխանությանը, հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակել ՏիգրանՍարգսյանին, որպեսզի աշխարհին ցույց տա, որ առաջադեմ ուժերի է բերել իշխանության, այնինչ վարչապետը հարց լուծող չէ, քանի որ իրեն թույլ չեն տա որոշումներ կայացնել։ Այսինքն՝ ըստ Տեր–Պետրոսյանի ստացվում էր, որ Տիգրան Սարգսյանը լավ կառավարիչ է, բայց քանի որ նրան թույլ չեն տա իր գիտելիքները ներդնել կառավարման գործում, ուստի Սերժ Սարգսյանը ոչ մի լավ բան չի ուզում անել, այլ զուտ իմիտացիայով է զբաղված։
Դատելով ՀՀ առաջին նախագահի պահվածքից՝ Տեր–Պետրոսյանը, թերևս, Տ. Սարգսյանի ու Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակի մասին ունի նույն այն պարզունակ պատկերացումները, որոնք առկա են միջին հայ քաղքենու մոտ։ Իսկ իրականությունն այն է, որ Տ. Սարգսյանն «անհիշելի» ժամանակներից ակտիվորեն ներգրավված է Սերժ Սարգսյանի թիմում և այժմ լծված է «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։
«Ուսյալ–կրթյալի» անմիջական մասնակցությամբ էր, որ տեղական արտադրության և մեր տնտեսության արտահանման կարողությունների վրա տապանաքար դրվեց ու ՀՀ–ն վերածվեց ներմուծող և դրսից ուղարկած փողերով սնվող սպառողական երկրի։ Իսկ թե ի՞նչ եղան ՀՀ ոսկու պաշարները, որոնք այսօրվա վարչապետը ԿԲ նախագահի բարձ դիրքից հասցրել էր էժան վաճառել (ու՞մ) այն պահին, երբ դպրոցական երեխային էլ էր հայտնի, որ կարճ ժամանակ անց ոսկին կտրուկ թանկանալու է, դատախազության պարզելիք գործն է։
Ներքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում դատախազությունը պետք է զբաղվի նաև 2009–ի մարտի 3–ի գործով, որի շրջանակներում մեկ գիշերվա ընթացքում ազգային դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարն ավելի քան 20%–ով թանկացավ, իսկ դրանից առաջ մոտ մեկ տարի ՀՀ պետական դոլարային պաշարները (շուրջ 700 միլիոն դոլար) վաճառվում էին 305 դրամով ու հիմնականում հայտնվում որոշ մասնավոր բանկերում։ Այս ամենից հետո վարչապետը պետք է պատասխան տար իր այն խոսքերի համար, երբ կոչ էր անում խնայողությունները պահել ՀՀ դրամով, բայց հետո փաստի առաջ կանգնեցրեց ՀՀ քաղաքացիներից շատերին՝ գիշերով մտնելով նրանց գրպանը, ինչպես որ գրպանահատն է նախապես բթացնում իր զոհի զգոնությունն ու օգտվելով իրավիճակից՝ թալանում նրան։ Բայց փոխարենը պատասխանատվության ենթարկվելու՝ Տ. Սարգսյանը շարունակեց իր պաշտոնավարումը, ինչը ենթադրել է տալիս, որ Սերժ Սարգսյանը հաստատ դրամով չէր պահել իր խնայողությունները և դեմ չէր դրամի կտրուկ արժեզրկմանը։
Սրանք Տիգրան Սարգսյանի կյանքի և գործունեության երևացող կողմերի մի չնչին մասն էին, իսկ չերևացողները պարզ կդառնան միայն իշխանափոխությունից հետո, երբ կբացահայտվի նաև Իսպանիայում գտնվող նրան պատկանող անշարժ գույքի ձեռքբերման հանգամանքները։
Չմոռանանք նաև, որ երբ տարիներ առաջ գողություն էր կատարվել Տ. Սարգսյանի բնակարանից՝ նա, ըստ մամուլի հրապարակումների, քննիչներին ասել էր, թե տարվել է շատ փող, բայց, չգիտես ինչու, իրավապահները չէին հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան շատ փող մշտապես պետական հիմնարկներում աշխատած հայկական «Կորեյկոյին» ...
Բուն թեման
«Ուրբաթախոս» վարչապետն իր երկարաշունչ հարցազրույցում բացահայտեց իշխանության վերին օղակների մտածողության ողջ էությունը։
Պատասխանելով տեղական արտադրության խթանմանն ու ներկրման դեմն առնելու խնդիրներին վերաբերող հարցերին՝ նա ասաց, թե մենք պետք է ոչ թե ապրանք արտադրող, այլ ծառայություններ արտադրող երկիր դառնանք։ Ու որպեսզի մասշտաբային ու գլոբալ մտածողության կրող երևա՝ Սարգսյանը հիշեց Չինաստանի, Հնդկաստանի և ԱՄՆ–ի տնտեսությունների մասին։
Ի դեպ, Չինաստանին, Ինդոնեզիային, Սինգապուրին տեղի–անտեղի անդրադառնալը յուրօրինակ թերարժեքություն ու գավառամտություն է, որն առկա է այդ երկրների մասին խոսող մեր տնաբույծ «վունդերկինդների» մոտ։ Դա ճիշտ այնպիսի գավառամտություն է, ինչպիսին մենք տեսանք օտարալեզու հանրակրթական դպրոցների բացման թեմայով իշխանական քարոզի ժամանակ, երբ հայտարարվում էր, թե օտարալեզու դպրոցների դեմ խոսողները չեն ուզում դուրս գալ քարանձավային մտածելակերպի կաղապարներից, այնինչ հենց իրե՛նք էին գտնվում կաղապարների ու բարդույթների մեջ, բայց բնականաբար չէին զգում դա, քանի որ ընդմիջման ժամերին իրենք «լանչ» են անում, իսկ քննարկումները վերածում են «դիսքաշընի»։ Ինչևէ։
Ըստ վարչապետի՝ ԱՄՆ–ն ապրանք արտադրող երկիր չէ (հաստա՞տ, ԱՄՆ–ն ապրանք չի արտադրու՞մ), այլ ինովացիոն ծառայություններ է արտահանում, և Հայաստանն էլ պետք է ձգտի այդպիսին դառնալ, քանի որ Չինաստանն ու Հնդկաստանն ամեն ինչ էժան արտադրում են։ Այն որ ԱՄՆ–ը ինովացիոն տնտեսություն ունի՝ փաստ է, բայց իրականությանը չի համապատասխանում վարչապետի խոսքը, թե Միացյալ Նահանգներում ապրանք չեն արտադրում։
Եթե անկախության սկզբնական փուլում նման պարզունակ մտքեր հայտներ նախորդ դարի 90–ականների ՀՀ կառավարության ներկայացուցիչը, ով պլանային տնտեսությունից ուզում էր անցնել շուկայականի և մարքսիզմը փոխարինել դասագրքային ադամսմիթականությամբ՝ դեռ կարելի էր հասկանալ, բայց երբ հիմա է գործադիր իշխանության ղեկավարը հայտարարում, թե մեզ արտադրություն պետք չէ, ապա սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Նշանակու՞մ է արդյոք, որ ապրանքային այն արտադրությունները, որոնք գործում են մեզանում, խնդիր է դրվել փակել։ Չէինք ուզենա այդպես մտածել, բայց վարվող տնտեսական քաղաքականությունն ու վարչապետի խոսքերը մեզ համոզում են, որ գործ ունենք Հայաստանի ապրանքային արտադրության մոլի հակառակորդների հետ։
Վարչապետն ակնհայտորեն չէր հասկացել լրագրողի հարցը, որը, թերևս, վերաբերում էր տեղական սննդի ու թեթև արդյունաբերության, ինչպես նաև այն ապրանքների արտադրության օժանդակությանը, որոնք հնարավոր է մեզ մոտ ունենալ, եթե հարկաբյուջետային ու դրամավարկային համապատասխան քաղաքականություն լինի։
Պարզվում է, որ Տ. Սարգսյանն այնքան մտահոգ է ներկրողների շահերի պաշտպանությամբ, որ չի ուզում մաքսատուրքերը վերանայել, որպեսզի տեղական արտադրողները հանկարծ մեծ շահույթ չստանան։
Հարցազրույցից տպավորությունն այնպիսին էր, որ ելույթ էր ունենում ոչ թե ՀՀ վարչապետը, այլ օտարերկրյա ֆիրմայի մի գործակալ, ով ուզում է առավելագույն շահույթ ստանալ այս տարածքից՝ նվազագույն ներդրումներով։
Ի դեպ, վարչապետը շրջանցեց այն հարցը, որը վերաբերում էր երկաթի հանքերի վաճառքին, դրանց նորաթուխ տերերին ու գործարքի թափանցիկությանը։ Իսկ գործարքն այդ ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկ է պարունակում իր մեջ, քանի որ հսկայական հանքերը վաճառվել են չնչին գումարներով ու հայտնի չէ, թե ում և ինչ ներդրումային ծրագրի դիմաց։ Այս գործարքի շուրջ հայտնի է միայն այն, որ վարչապետի եղբայրը Չինաստանում ՀՀ դեսպան է աշխատում ու ներդրողներն էլ ներկայացել էին հենց չինացիների՛ դեմքերով։ Տարածված կարծիքի համաձայն՝ Հայաստանի երկաթի հանքերի նոր սեփականատերերը այնքան չինացին են, որքան որ վարչապետի կուսակցական ընկեր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ գերմանացի։
Ինչ վերաբերում է ՀՀ–ում ստեղծվելիք ծառայությունների որակի բարելավմանն ու արտահանմանը, ապա վարչապետը նշեց, որ իրենք այդ ուղղությամբ լուրջ քայլեր են անում՝ բարեփոխելով կրթական համակարգը։ Դիտարկելով իշխանության քայլերը «կրթական բարեփոխումների» մասով՝ կտեսնենք, որ այն ընդամենը դրսևորվել է օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացելու օրենսդարական նախաձեռնությամբ։ Եթե համադրենք այդ «բարեփոխումը» վարչապետի ամիսներ առաջ հայտնած այն մտքի հետ, թե արձանագրվող արտագաղթի պահով պետք չէ մտահոգվել, քանի որ 21–րդ դարում մարդիկ միգրացիոն բարձր մոբիլություն են ցուցաբերում և պետության գործը պետք է լինի այդ մոբիլությանը ճիշտ ձևով օժանդակելը (միգրանտները պետք է տիրապետեն օտար լեզվի, որպեսզի կարողանան արագ ինտերգրվել այն հասարակություններին ուր արտագաղթում են), ապա այս իշխանության գործողությունների հրեշավոր բնույթն ակնհայտ է դառնում։
Փաստորեն՝ վարչապետի պատկերացրած տնտեսությունը պետք է հետևյալ սխեմայով աշխատի. պետությունը կրթական համակարգով նպաստում է որակյալ ծառայության արտահանմանը, որի սուբյեկտը հայ մարդն է, ով պետք է լավ տիրապետի օտար լեզվին, մեկնի արտագնա աշխատանքի, դրսում նպաստի վիրտուալ «Հայկական աշխարհի» հզորացմանն ու այնտեղից փող ուղարկի իր ՀՀ–ում բնակվող հարազատներին, ովքեր կսպառեն Չինաստանում կամ Հնդկաստանում արտադրված ապրանքները։ Բայց չէ՞ որ սա հակապետական ու հակահայկական մտածողություն է։ Սա «Հայաստանն առանց հայերի» տխրահռչակ ծրագրի «ազգային» տարբերակն է։
Բոլոր նորմալ երկրներում նման կոդերի կրողին ոչ թե վարչապետ, այլ կառավարության շենքի պահակ չէին նշանակի, բայց մեզ մոտ առկա է մի քիչ այլ՝ «նախաձեռնողական» ու «ֆուտբոլասեր» իշխանություն, որի հիմնական կարգախոսներն են «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում», ինչպես նաև «Մենք պետք է ճկունություն դրսևորենք որոշումներ կայացնելիս և դրանք փոխելիս»։
Այդ կարգախոսները Սերժ Սարգսյանը հնչեցրել էր երկու տարի առաջ կայացած ՀՀԿ–ի համագումարում, երբ փորձում էր արդարացնել իր ձախողումները հայ–թուրքականի մասով։ Հիմա նույն բանն անում ու ասում է նաև Տիգրան Սարգսյանը, ում գլխավորած կառավարությունը շաբաթը մեկ որոշումներ է կայացնում, հետո փոխում է այդ որոշումներն ու օրեր անց փոխում նաև փոփոխված որոշումները։ Վարչապետն ասաց, որ դա իրենց առավելությունն է և ավելացրեց, որ միայն գործ չանող մարդը չի սխալվում։
«Ամեն ինչ լավ կլիներ, եթե չունենայինք ՀՆԱ անկում և բարձ գնաճ»,– անկեղծացավ վարչապետը՝ լրագրողների հետ շփվելիս։ Բա էլ ի՞նչն էր լավ, եթե տնտեսության երկու հիմնական բնութագրիչները լավ չէին։ Դա նույնն է, թե ասես օպերացիան հաջող անցավ, բայց հիվանդը մահացավ։
Ու չնայած այս ամենին՝ մարդիկ որոշել են, որ ճիշտ ուղու վրա են և փորձելու են ծառայություն մատուցող երկիր դարձնել Հայաստանը, իսկ թե ի՞նչ ծառայություն՝ դեռ չի ասվում։ Հավանաբար մի որոշ ժամանակ անց կհայտարարեն, թե սխալվել են այդ մասով, բայց դե չի սխալվում նա ով...
Իսկ միգուցե վարչապետն ա՞յլ բան է հասկանում, երբ խոսում է մեր ժողովրդի կողմից մատուցվելիք բարձրորակ ծառայությունների մասին։ Միգուցե։ Շաբաթներ առաջ նրա խորհրդականը մանկապիղծն էր, ով «ծառայությունների» ուղղությունը զարգացնելու մասով, ենթադրաբար, հազար ու մի խորհուրդ տված կլինի Տ. Սարգսյանին։ Ի վերջո, վարչապետն է՛լ, վարչապետի նախկին խորհրդականն է՛լ Հայ առաքելական եկեղեցու աստվածավախ հետևորդներից են ու հազիվ թե պիղծ մտքեր փոխանակած լինեն ծառայությունների մատուցման թեմայով ...
Նեոբոլշևիզմը և կոռուպցիան գործողության մեջ
Տիգրան Սարգսյանի բանավոր խոսքը ևս մեկ անգամ բացահայտեց այս իշխանության նեոբոլշևիկյան էությունը, կոռուպցիոն մտածելակերպը և անսահման ցինիզմը։
Դատեք ինքներդ. մարդն ասում է, թե Կառավարությունը շուտով օրենսդրական նախաձեռնությամբ է հանդս գալու, որի արդյունքում գործադիրին լիազորություններ են տրվելու շուկայում գներ սահմանելու և ստիպելու, որպեսզի գների կտրուկ տատանումներ չլինեն։ Այսինքն՝ վերադառնում ենք պլանային տնտեսության, և գները սահմանում է պետությունը։
Վարչապետի խոսքերի փիլիսոփայությունն այն է, որ մեր բիզնեսի ներկայացուցիչներն ագահ են և միայն պետական միջամտությամբ է հնարավոր կարգավորել նրանց շահույթի չափը։ Պատմությունից հայտնի, որ նման հռետորաբանությունը հատուկ է բոլշևիկներին, ովքեր դեմագոգիկ հայտարարություններով կուլակաթափ են անում մարդկանց, բայց դրանից հետո ո՛չ գործարանն է հայտնվում բանվորների ձեռքում, ո՛չ էլ հողն է տրվում գյուղացուն։
Արձանագրենք, որ մեզանում գերիշխող է դարձել նեոբոլշևիզմը, որը կառուցվում է Սերժ Սարգսյանի և իր գործիք Տիգրան Սարգսյանի կողմից։
Եթե Կառավարությունում իրոք մտահոգ են գների աճով, ապա մարդկությունը հնարել է շատ պարզ ու ժողովրդավարական մեխանիզմ. թող իշխանությունները նպաստեն մրցակցային շուկայի ձևավորմանը, տարանջատվեն բիզնեսից և հստակեցնեն խաղի կանոնները, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում տեռորի ենթարկեն բիզնեսի բոլոր շերտերին, նրանցից «յոթ կաշի» քերթեն, ու հետո ստիպեն գին չբարձրացնել, որպեսզի սոցիալական լարվածություն չլինի։
Այն ինչ այժմ անում են սրանք, ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփականության վերաբաշխում և մեր պետության նկատմամբ իրականացվող հանցավոր քաղաքականություն։
Ինչ մնում է տեղական արտադրությանը նպաստող վարչապետական պատկերացումներին, ապա նա դեմ է տեղական բիզնեսին համընդհանուր օրենսդարական աջակցություն ցուցաբերելուն, բայց կողմ է առանձին բիզնես–ծրագրերի համար հարկային արտոնություններ սահմանելուն, երբ այդ սուբյեկտներն իրենց ծրագրերով կներկայանան գործադիրին։ Այդ դեպքում վարչապետը խոստացավ և՛ վարկային աջակցություն, և՛ հարկային արտոնություններ։ Հիշեցնենք, որ նման ձևով տնտեսությունը կառավարվում էր սովետների օրոք, երբ կենտրոնն էր որոշում, թե արտադրության ո՞ր տեսակն է պետք զարգացնել և ո՞րն է հասարակության կարիքը։ Արդյունքը լինում էր այն, որ խանութներում ապրանքային դեֆիցիտ էր առաջանում, իսկ եղածներն էլ «տակից» էին վաճառվում։ Մեզ մոտ էլ է դա սպասվում, եթե վարչապետը գնա մինչև վերջ։ Նոր տարվա օրերին ձվի շուկայում տիրող իրավիճակն ասվածի վառ ապացույցն է. պետության միջամտությունը բերեց ձվի անհայտացմանը և թանկացմանը։
Վարչապետի ծրագրերը՝ պետական մարմինների ընտրովի հովանավորչության դասական օրինակ է, և բոլորս էլ կարող ենք կասկածել, որ ընտրովի արտոնյալ պայմաններ կստանան նրանք, ովքեր մոտ են իշխանությանը կամ պատրաստ են փայ տալ արտոնյալ պայմաններ սահմանողներին։ Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա և հավասար հնարավորությունների ու շուկայական ազատ մրցակցության խաթարում։
Ի՞նչ երաշխիք, որ Կառավարության հովանավորչությունից կօգտվեն նաև այն սուբյեկտները, որոնց հետևում կանգնած չեն լինի նախագահական նստավայրը կամ վարչապետական շրջանակը ներկայացնող մարդիկ, կամ ինչու՞ է պետք այդ ընտրովի հովանավորչությունն ընդհանրապես, երբ կարելի է բյուջետային քաղաքականությամբ և վարկային տոկոսադրույքների ընդունելի չափ սահմանելու միջոցով նպաստել ամբողջ դաշտի զարգացմանը։ Կամ ինչու՞ է իրեն շուկայական տնտեսության ջատագով հայտարարած կառավարությունը ցանկանում գին սահմանել ու անհասկանալի գործոններ հաշվի առնելով՝ տնտեսավարող այս կամ այն սուբյեկտին արտոնություններ տալ։ Եվ Տ. Սարգսյանը դեռ խոսում է կոռուպցիան հաղթահարելու մասի՞ն։
Ի դեպ, կոռուպցիայի մասով վարչապետի ցինիզմը սահմաններ չի ճանաչում։ Ըստ նրա՝ իշխանություններն ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել, բայց քանի որ հասարակությունը չի ուզում և բողոքում է, երբ որևէ միջին կամ ստորին օղակի կոռուպցիոների են իրենք կալանավորում՝ այդ իսկ պատճառով սերժսարգսյանական թիմը չի իմանում, թե ինչ անել։ Այսինքն՝ ստացվում է, որ իշխանության վերին օղակներում հրեշտակներ են հավաքված, իսկ ահա հասարակությունը հանցագործ ու կոռուպցիոն մտածողություն ունի, և չի ուզում փոխել իր վարքականոնը. ի՞նչ է մնում այս պայմաններումանել «խեղճ» Տիգրան Սարգսյանին, եթե ոչ վարվել այնպես, ինչպես հասարակությունը։
. . .
Ամեն դեպքում հարկ է արժանին մատուցել վարչապետ Տիգրան Սարգսյանի նվիրվածությանը՝ պետությանը վախճանի հասցնելու իր սևեռուն գաղափարին։ Այդ հարցում նա շատ սկզբունքային է։
Երեք տարվա ընթացքում Սարգսյանը հետևողականորեն կյանքի կոչեց այդ գաղափարը և արեց ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հայտնվի մի վիճակում, որից հետո պետության վախճանը ժամանակի հարց է դառնում։ Եթե այս խայտառակ ընթացքը չկասեցվի, ապա Տ. Սարգսյանի սիրած միգրացիոն մոբիլությունը կցուցաբերի հայ ժողովրդի գերակշիռ մասը, ինչից հետո մեզ կմնա կորսված հայրենիքի մասին «հուշագիրը»։
Բնականաբար այս ամենը թույլ տալ չի կարելի և վարչապետն իր խոսքով, ակամայից, նպաստեց այն բանին, որ ավելի շատ թվով քաղաքացիներ հասկացան, որ միայն ազգային–դեմոկրատական փոփոխություններ ենթադրող իշխանափոխությամբ է հնարավոր երկիրը դուրս բերել ճգնաժամից ու բռնել զարգացման ուղի։
Տիգրան Սարգսյանն ու պետության վախճանը
Նախորդ ուրբաթ, երեկոյան, մթության քողի տակ հայկական մի շարք հեռուստաալիքներ հեռարձակում էին վարչապետ Տիգրան Սարգսյանի «ազատ, բայց պատասխանատու» հարցազրույցը։ Պատկերավոր ասած՝ նույնիսկ եթե արդուկը միացնեիր՝ «Հայկական աշխարհի» ճարտարապետն էր ցուցադրվում, բայց նկատենք, որ նրա նախկին էնտուզիազմն այլևս չկար, այլապես «քուչի բազառներին» հատուկ ձայնային կլկլոցներով, փողոցային բառապաշարով ու «մուննաթով» համեմված ելույթ չէր ունենա (վարչապետն օղու փոխարեն համառորեն օգտագործում էր «արաղ» ձևակերպումը, «այդպես» բառը նրա մոտ դառնում էր «ըտենց», «պետք է»–ն՝ «պըտի» և այդպես շարունակ)։
Բազմաչարչար հեռուստադիտողը վերջապես իր համար պարզեց, որ Տիգրան Սարգսյանը, չնայած ռոք երաժշտության սիրահարի ու «խելքի տոպրակ» լինելու համառորեն կերտվող իմիջին, շատ «ռաբիս» ու «քյարթ» է. մոտ երկու ժամ տևած բանավոր խոսք, և ամեն ինչ ջրի երես դուրս եկավ։
Որքան էլ մոնտաժվել էին լրագրողների հետ վարչապետի հանդիպման կադրերը՝ նրա ռաբիսությունը և տնտեսության մասին ունեցած պարզունակ ու հակապետական պատկերացումները թաքցնել չհաջողվեց։
Ինչ վերաբերում է ռոքին, ապա, իմ խորին համոզմամբ, վարչապետը դրանից հասկանում է ճիշտ այնքան, որքան տնտեսությունից։ Իսկ թե որքան է նա գլուխ հանում իր անմիջական ղեկավարման ներքո գտնվող ոլորտից՝ պարզ է դառնում անգամ պաշտոնակա՛ն մակրոտնտեսական ցուցանիշներն ու կառավարության ծրագրային խոստումները համադրելիս։ Այսպես. 2008–ին ձևավորված նոր կառավարությունն իր ծրագրով խոստացել էր տարեկան միջինը 9% տնտեսական աճ, իսկ բյուջետային ուղերձով նախատեսված էր, որ գնաճի տարեկան առավելագույն չափը կլինի 5,5%, այնինչ 2009–ին ունեցանք 14,4% ՀՆԱ անկում՝ սպառողական գների ինդեքսի 3,4% աճի պայմաններում։ 2010 թ. արձանագրվեց ՀՆԱ 2,6 տոկոսանոց անվանական աճ, այն դեպքում, երբ սպառողական գների ինդեքսը բարձրացել էր 8,2%–ով, ինչը նշանակում է, որ նախորդ տարի կրկին հետընթաց ենք ունեցել։ Ահա այսպե՛ս է կառավարում տնտեսությունը Տիգրան Սարգսյանը, և նույն ձևով էլ, ենթադրաբար, ռոքից կհասկանա ու կփորձի հայկական ռոք–ասոցիացիա կառավարել (փաստորեն՝ «քաշվեց» հայկական ռոքը)։
Միակ ձեռքբերումը, որից խոսում էր վարչապետը՝ ամրագոտիներն էին և ԱՊՊԱ–ն, ինչը շատ խորհրդանշական է անկման մեջ ու վթարային իրավիճակում հայտնված մեր երկրի համար։
Նա «մոռացավ» միջազգային տարատեսակ կենտրոնների մասին մտքեր հայտնել, որովհետև շատ լավ գիտի, որ իրենք ամբողջությամբ ձախողվել են այդ ուղղությամբ, իսկ «միջազգայնագիտության» քայլող խորհրդանիշ ու սիլիկոնային հովտի մեծ սիրահար Ներսես Երիցյանն ուղարկվել է հետ՝ «հորանց» տուն։ Ասել է, թե Հայաստանում մի ավանդույթ է ձևավորվում, համաձայն որի՝ մարդիկ ԿԲ–ից գնում են դեպի Կառավարություն, այնտեղ նյուվասյուկիզմով զբաղվում, խայտառակ լինում ու հետո կրկին վերադառնում ելման դիրք՝ կարծես ոչինչ չէր եղել։ ՀՀ տնտեսությունն, ըստ այդմ, որբի գլուխ է դարձել, որի վրա ներսեսներն ու տիգրանները «դալլաքություն» են սովորում։
Անդրադարձ հայկական «Կորեյկոյի» թղթապանակին
Տիգրան Սարգսյանը, ում հայ ժողովուրդն ավելի շատ սովոր էր տեսնել տերտերական ոճի առոգանությամբ կառավարության նիստեր վարելիս ու դասախոսություններ կարդալիս, հարցազրույցի ժամանակ հանդես եկավ փողոցային առևտրականից փող կլպելու գործառույթ իրականացնող ոստիկանության սերժանտի վարքագծային կանոնին հարիր ձևով։ Դա՛ էր Սարգսյանի իրական կերպարը, որն այնքան խնամքով թաքցվում էր հանրությունից, բայց այժմ «ուսյալ–կրթյալի» քարոզչական «փուչիկը» վերջնականապես պայթեց։
Սարգսյանի ուսյալ–կրթյալ լինելու միֆի առաջացմանը, հավանաբար, նպաստել էր այն, որ Կենտրանական բանկի ղեկավար աշխատած տարիներին նա հրապարակային խոսքով քիչ էր հանդես գալիս, իսկ խոսելիս էլ տարբեր տնտեսագիտական տերմիններ էր օգտագործում, որոնց իմաստը, միգուցե, ինքն էլ չէր հասկանում, բայց տերմինակոխ անելով ու դեմքի խելոք արտահայտությամբ ելույթ ունենալով՝ Սարգսյանը հայ քաղքենուն ներշնչել էր, որ ինքը դեմք է, դե՛մք։
Այդ «դեմքն», ի դեպ, հաջողացրեց ԿԲ–ն ղեկավարելու տարիներին այնպես նպաստել հայկական դրամի արժևորմանն ու ներմուծմամբ զբաղվողների բարգավաճմանը, որ հետագայում դարձավ չափից շատ փոխկապակցված անձ նրանց հետ ու հասավ վարչապետի աթոռին։
Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը «տերտերական» ու այլ մոմենտներով մտերիմ է բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող, «Արարատ» բանկի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հետ, ինչը դրսևորվում է նաև նրանց համատեղ ծրագրեր իրականացնելու փաստով։ Բեգլարյանը հանդիսանում է նաև Սերժ Սարգսյանի ընկերը։ Ահա այս եռյակի մեջ իր յուրօրինակ դերակատարումն ունի վարչապետը, իսկ դա, եթե չեմ սխալվում, կոչվում է իշխանության և բիզնեսի սերտաճվածություն, ինչն էլ իր հերթին կոռուպցիոն ռիսկ է պարունակում, այնպես չէ՞։
Նշենք, որ Տ. Սարգսյանի դրական իմիջի ձևավորմանը վերջին շրջանում մասնակցեց նաև փողոցային ընդդիմության ղեկավար Լևոն Տեր–Պետրոսյանը, ով 2008–ի մարտի 1–ից հետո կայացած հանրահավաքներից մեկում, իր պատկերացրած սրությամբ քննադատելով իշխանությանը, հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակել Տիգրան Սարգսյանին, որպեսզի աշխարհին ցույց տա, որ առաջադեմ ուժերի է բերել իշխանության, այնինչ վարչապետը հարց լուծող չէ, քանի որ իրեն թույլ չեն տա որոշումներ կայացնել։ Այսինքն՝ ըստ Տեր–Պետրոսյանի ստացվում էր, որ Տիգրան Սարգսյանը լավ կառավարիչ է, բայց քանի որ նրան թույլ չեն տա իր գիտելիքները ներդնել կառավարման գործում, ուստի Սերժ Սարգսյանը ոչ մի լավ բան չի ուզում անել, այլ զուտ իմիտացիայով է զբաղված։
Դատելով ՀՀ առաջին նախագահի պահվածքից՝ Տեր–Պետրոսյանը, թերևս, Տ. Սարգսյանի ու Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակի մասին ունի նույն այն պարզունակ պատկերացումները, որոնք առկա են միջին հայ քաղքենու մոտ։ Իսկ իրականությունն այն է, որ Տ. Սարգսյանն «անհիշելի» ժամանակներից ակտիվորեն ներգրավված է Սերժ Սարգսյանի թիմում և այժմ լծված է «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։
«Ուսյալ–կրթյալի» անմիջական մասնակցությամբ էր, որ տեղական արտադրության և մեր տնտեսության արտահանման կարողությունների վրա տապանաքար դրվեց ու ՀՀ–ն վերածվեց ներմուծող և դրսից ուղարկած փողերով սնվող սպառողական երկրի։ Իսկ թե ի՞նչ եղան ՀՀ ոսկու պաշարները, որոնք այսօրվա վարչապետը ԿԲ նախագահի բարձ դիրքից հասցրել էր էժան վաճառել (ու՞մ) այն պահին, երբ դպրոցական երեխային էլ էր հայտնի, որ կարճ ժամանակ անց ոսկին կտրուկ թանկանալու է, դատախազության պարզելիք գործն է։
Ներքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում դատախազությունը պետք է զբաղվի նաև 2009–ի մարտի 3–ի գործով, որի շրջանակներում մեկ գիշերվա ընթացքում ազգային դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարն ավելի քան 20%–ով թանկացավ, իսկ դրանից առաջ մոտ մեկ տարի ՀՀ պետական դոլարային պաշարները (շուրջ 700 միլիոն դոլար) վաճառվում էին 305 դրամով ու հիմնականում հայտնվում որոշ մասնավոր բանկերում։ Այս ամենից հետո վարչապետը պետք է պատասխան տար իր այն խոսքերի համար, երբ կոչ էր անում խնայողությունները պահել ՀՀ դրամով, բայց հետո փաստի առաջ կանգնեցրեց ՀՀ քաղաքացիներից շատերին՝ գիշերով մտնելով նրանց գրպանը, ինչպես որ գրպանահատն է նախապես բթացնում իր զոհի զգոնությունն ու օգտվելով իրավիճակից՝ թալանում նրան։ Բայց փոխարենը պատասխանատվության ենթարկվելու՝ Տ. Սարգսյանը շարունակեց իր պաշտոնավարումը, ինչը ենթադրել է տալիս, որ Սերժ Սարգսյանը հաստատ դրամով չէր պահել իր խնայողությունները և դեմ չէր դրամի կտրուկ արժեզրկմանը։
Սրանք Տիգրան Սարգսյանի կյանքի և գործունեության երևացող կողմերի մի չնչին մասն էին, իսկ չերևացողները պարզ կդառնան միայն իշխանափոխությունից հետո, երբ կբացահայտվի նաև Իսպանիայում գտնվող նրան պատկանող անշարժ գույքի ձեռքբերման հանգամանքները։
Չմոռանանք նաև, որ երբ տարիներ առաջ գողություն էր կատարվել Տ. Սարգսյանի բնակարանից՝ նա, ըստ մամուլի հրապարակումների, քննիչներին ասել էր, թե տարվել է շատ փող, բայց, չգիտես ինչու, իրավապահները չէին հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան շատ փող մշտապես պետական հիմնարկներում աշխատած հայկական «Կորեյկոյին» ...
Բուն թեման
«Ուրբաթախոս» վարչապետն իր երկարաշունչ հարցազրույցում բացահայտեց իշխանության վերին օղակների մտածողության ողջ էությունը։
Պատասխանելով տեղական արտադրության խթանմանն ու ներկրման դեմն առնելու խնդիրներին վերաբերող հարցերին՝ նա ասաց, թե մենք պետք է ոչ թե ապրանք արտադրող, այլ ծառայություններ արտադրող երկիր դառնանք։ Ու որպեսզի մասշտաբային ու գլոբալ մտածողության կրող երևա՝ Սարգսյանը հիշեց Չինաստանի, Հնդկաստանի և ԱՄՆ–ի տնտեսությունների մասին։
Ի դեպ, Չինաստանին, Ինդոնեզիային, Սինգապուրին տեղի–անտեղի անդրադառնալը յուրօրինակ թերարժեքություն ու գավառամտություն է, որն առկա է այդ երկրների մասին խոսող մեր տնաբույծ «վունդերկինդների» մոտ։ Դա ճիշտ այնպիսի գավառամտություն է, ինչպիսին մենք տեսանք օտարալեզու հանրակրթական դպրոցների բացման թեմայով իշխանական քարոզի ժամանակ, երբ հայտարարվում էր, թե օտարալեզու դպրոցների դեմ խոսողները չեն ուզում դուրս գալ քարանձավային մտածելակերպի կաղապարներից, այնինչ հենց իրե՛նք էին գտնվում կաղապարների ու բարդույթների մեջ, բայց բնականաբար չէին զգում դա, քանի որ ընդմիջման ժամերին իրենք «լանչ» են անում, իսկ քննարկումները վերածում են «դիսքաշընի»։ Ինչևէ։
Ըստ վարչապետի՝ ԱՄՆ–ն ապրանք արտադրող երկիր չէ (հաստա՞տ, ԱՄՆ–ն ապրանք չի արտադրու՞մ), այլ ինովացիոն ծառայություններ է արտահանում, և Հայաստանն էլ պետք է ձգտի այդպիսին դառնալ, քանի որ Չինաստանն ու Հնդկաստանն ամեն ինչ էժան արտադրում են։ Այն որ ԱՄՆ–ը ինովացիոն տնտեսություն ունի՝ փաստ է, բայց իրականությանը չի համապատասխանում վարչապետի խոսքը, թե Միացյալ Նահանգներում ապրանք չեն արտադրում։
Եթե անկախության սկզբնական փուլում նման պարզունակ մտքեր հայտներ նախորդ դարի 90–ականների ՀՀ կառավարության ներկայացուցիչը, ով պլանային տնտեսությունից ուզում էր անցնել շուկայականի և մարքսիզմը փոխարինել դասագրքային ադամսմիթականությամբ՝ դեռ կարելի էր հասկանալ, բայց երբ հիմա է գործադիր իշխանության ղեկավարը հայտարարում, թե մեզ արտադրություն պետք չէ, ապա սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Նշանակու՞մ է արդյոք, որ ապրանքային այն արտադրությունները, որոնք գործում են մեզանում, խնդիր է դրվել փակել։ Չէինք ուզենա այդպես մտածել, բայց վարվող տնտեսական քաղաքականությունն ու վարչապետի խոսքերը մեզ համոզում են, որ գործ ունենք Հայաստանի ապրանքային արտադրության մոլի հակառակորդների հետ։
Վարչապետն ակնհայտորեն չէր հասկացել լրագրողի հարցը, որը, թերևս, վերաբերում էր տեղական սննդի ու թեթև արդյունաբերության, ինչպես նաև այն ապրանքների արտադրության օժանդակությանը, որոնք հնարավոր է մեզ մոտ ունենալ, եթե հարկաբյուջետային ու դրամավարկային համապատասխան քաղաքականություն լինի։
Պարզվում է, որ Տ. Սարգսյանն այնքան մտահոգ է ներկրողների շահերի պաշտպանությամբ, որ չի ուզում մաքսատուրքերը վերանայել, որպեսզի տեղական արտադրողները հանկարծ մեծ շահույթ չստանան։
Հարցազրույցից տպավորությունն այնպիսին էր, որ ելույթ էր ունենում ոչ թե ՀՀ վարչապետը, այլ օտարերկրյա ֆիրմայի մի գործակալ, ով ուզում է առավելագույն շահույթ ստանալ այս տարածքից՝ նվազագույն ներդրումներով։
Ի դեպ, վարչապետը շրջանցեց այն հարցը, որը վերաբերում էր երկաթի հանքերի վաճառքին, դրանց նորաթուխ տերերին ու գործարքի թափանցիկությանը։ Իսկ գործարքն այդ ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկ է պարունակում իր մեջ, քանի որ հսկայական հանքերը վաճառվել են չնչին գումարներով ու հայտնի չէ, թե ում և ինչ ներդրումային ծրագրի դիմաց։ Այս գործարքի շուրջ հայտնի է միայն այն, որ վարչապետի եղբայրը Չինաստանում ՀՀ դեսպան է աշխատում ու ներդրողներն էլ ներկայացել էին հենց չինացիների՛ դեմքերով։ Տարածված կարծիքի համաձայն՝ Հայաստանի երկաթի հանքերի նոր սեփականատերերը այնքան չինացին են, որքան որ վարչապետի կուսակցական ընկեր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ գերմանացի։
Ինչ վերաբերում է ՀՀ–ում ստեղծվելիք ծառայությունների որակի բարելավմանն ու արտահանմանը, ապա վարչապետը նշեց, որ իրենք այդ ուղղությամբ լուրջ քայլեր են անում՝ բարեփոխելով կրթական համակարգը։ Դիտարկելով իշխանության քայլերը «կրթական բարեփոխումների» մասով՝ կտեսնենք, որ այն ընդամենը դրսևորվել է օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացելու օրենսդարական նախաձեռնությամբ։ Եթե համադրենք այդ «բարեփոխումը» վարչապետի ամիսներ առաջ հայտնած այն մտքի հետ, թե արձանագրվող արտագաղթի պահով պետք չէ մտահոգվել, քանի որ 21–րդ դարում մարդիկ միգրացիոն բարձր մոբիլություն են ցուցաբերում և պետության գործը պետք է լինի այդ մոբիլությանը ճիշտ ձևով օժանդակելը (միգրանտները պետք է տիրապետեն օտար լեզվի, որպեսզի կարողանան արագ ինտերգրվել այն հասարակություններին ուր արտագաղթում են), ապա այս իշխանության գործողությունների հրեշավոր բնույթն ակնհայտ է դառնում։
Փաստորեն՝ վարչապետի պատկերացրած տնտեսությունը պետք է հետևյալ սխեմայով աշխատի. պետությունը կրթական համակարգով նպաստում է որակյալ ծառայության արտահանմանը, որի սուբյեկտը հայ մարդն է, ով պետք է լավ տիրապետի օտար լեզվին, մեկնի արտագնա աշխատանքի, դրսում նպաստի վիրտուալ «Հայկական աշխարհի» հզորացմանն ու այնտեղից փող ուղարկի իր ՀՀ–ում բնակվող հարազատներին, ովքեր կսպառեն Չինաստանում կամ Հնդկաստանում արտադրված ապրանքները։ Բայց չէ՞ որ սա հակապետական ու հակահայկական մտածողություն է։ Սա «Հայաստանն առանց հայերի» տխրահռչակ ծրագրի «ազգային» տարբերակն է։
Բոլոր նորմալ երկրներում նման կոդերի կրողին ոչ թե վարչապետ, այլ կառավարության շենքի պահակ չէին նշանակի, բայց մեզ մոտ առկա է մի քիչ այլ՝ «նախաձեռնողական» ու «ֆուտբոլասեր» իշխանություն, որի հիմնական կարգախոսներն են «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում», ինչպես նաև «Մենք պետք է ճկունություն դրսևորենք որոշումներ կայացնելիս և դրանք փոխելիս»։
Այդ կարգախոսները Սերժ Սարգսյանը հնչեցրել էր երկու տարի առաջ կայացած ՀՀԿ–ի համագումարում, երբ փորձում էր արդարացնել իր ձախողումները հայ–թուրքականի մասով։ Հիմա նույն բանն անում ու ասում է նաև Տիգրան Սարգսյանը, ում գլխավորած կառավարությունը շաբաթը մեկ որոշումներ է կայացնում, հետո փոխում է այդ որոշումներն ու օրեր անց փոխում նաև փոփոխված որոշումները։ Վարչապետն ասաց, որ դա իրենց առավելությունն է և ավելացրեց, որ միայն գործ չանող մարդը չի սխալվում։
«Ամեն ինչ լավ կլիներ, եթե չունենայինք ՀՆԱ անկում և բարձ գնաճ»,– անկեղծացավ վարչապետը՝ լրագրողների հետ շփվելիս։ Բա էլ ի՞նչն էր լավ, եթե տնտեսության երկու հիմնական բնութագրիչները լավ չէին։ Դա նույնն է, թե ասես օպերացիան հաջող անցավ, բայց հիվանդը մահացավ։
Ու չնայած այս ամենին՝ մարդիկ որոշել են, որ ճիշտ ուղու վրա են և փորձելու են ծառայություն մատուցող երկիր դարձնել Հայաստանը, իսկ թե ի՞նչ ծառայություն՝ դեռ չի ասվում։ Հավանաբար մի որոշ ժամանակ անց կհայտարարեն, թե սխալվել են այդ մասով, բայց դե չի սխալվում նա ով...
Իսկ միգուցե վարչապետն ա՞յլ բան է հասկանում, երբ խոսում է մեր ժողովրդի կողմից մատուցվելիք բարձրորակ ծառայությունների մասին։ Միգուցե։ Շաբաթներ առաջ նրա խորհրդականը մանկապիղծն էր, ով «ծառայությունների» ուղղությունը զարգացնելու մասով, ենթադրաբար, հազար ու մի խորհուրդ տված կլինի Տ. Սարգսյանին։ Ի վերջո, վարչապետն է՛լ, վարչապետի նախկին խորհրդականն է՛լ Հայ առաքելական եկեղեցու աստվածավախ հետևորդներից են ու հազիվ թե պիղծ մտքեր փոխանակած լինեն ծառայությունների մատուցման թեմայով ...
Նեոբոլշևիզմը և կոռուպցիան գործողության մեջ
Տիգրան Սարգսյանի բանավոր խոսքը ևս մեկ անգամ բացահայտեց այս իշխանության նեոբոլշևիկյան էությունը, կոռուպցիոն մտածելակերպը և անսահման ցինիզմը։
Դատեք ինքներդ. մարդն ասում է, թե Կառավարությունը շուտով օրենսդրական նախաձեռնությամբ է հանդս գալու, որի արդյունքում գործադիրին լիազորություններ են տրվելու շուկայում գներ սահմանելու և ստիպելու, որպեսզի գների կտրուկ տատանումներ չլինեն։ Այսինքն՝ վերադառնում ենք պլանային տնտեսության, և գները սահմանում է պետությունը։
Վարչապետի խոսքերի փիլիսոփայությունն այն է, որ մեր բիզնեսի ներկայացուցիչներն ագահ են և միայն պետական միջամտությամբ է հնարավոր կարգավորել նրանց շահույթի չափը։ Պատմությունից հայտնի, որ նման հռետորաբանությունը հատուկ է բոլշևիկներին, ովքեր դեմագոգիկ հայտարարություններով կուլակաթափ են անում մարդկանց, բայց դրանից հետո ո՛չ գործարանն է հայտնվում բանվորների ձեռքում, ո՛չ էլ հողն է տրվում գյուղացուն։
Արձանագրենք, որ մեզանում գերիշխող է դարձել նեոբոլշևիզմը, որը կառուցվում է Սերժ Սարգսյանի և իր գործիք Տիգրան Սարգսյանի կողմից։
Եթե Կառավարությունում իրոք մտահոգ են գների աճով, ապա մարդկությունը հնարել է շատ պարզ ու ժողովրդավարական մեխանիզմ. թող իշխանությունները նպաստեն մրցակցային շուկայի ձևավորմանը, տարանջատվեն բիզնեսից և հստակեցնեն խաղի կանոնները, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում տեռորի ենթարկեն բիզնեսի բոլոր շերտերին, նրանցից «յոթ կաշի» քերթեն, ու հետո ստիպեն գին չբարձրացնել, որպեսզի սոցիալական լարվածություն չլինի։
Այն ինչ այժմ անում են սրանք, ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփականության վերաբաշխում և մեր պետության նկատմամբ իրականացվող հանցավոր քաղաքականություն։
Ինչ մնում է տեղական արտադրությանը նպաստող վարչապետական պատկերացումներին, ապա նա դեմ է տեղական բիզնեսին համընդհանուր օրենսդարական աջակցություն ցուցաբերելուն, բայց կողմ է առանձին բիզնես–ծրագրերի համար հարկային արտոնություններ սահմանելուն, երբ այդ սուբյեկտներն իրենց ծրագրերով կներկայանան գործադիրին։ Այդ դեպքում վարչապետը խոստացավ և՛ վարկային աջակցություն, և՛ հարկային արտոնություններ։ Հիշեցնենք, որ նման ձևով տնտեսությունը կառավարվում էր սովետների օրոք, երբ կենտրոնն էր որոշում, թե արտադրության ո՞ր տեսակն է պետք զարգացնել և ո՞րն է հասարակության կարիքը։ Արդյունքը լինում էր այն, որ խանութներում ապրանքային դեֆիցիտ էր առաջանում, իսկ եղածներն էլ «տակից» էին վաճառվում։ Մեզ մոտ էլ է դա սպասվում, եթե վարչապետը գնա մինչև վերջ։ Նոր տարվա օրերին ձվի շուկայում տիրող իրավիճակն ասվածի վառ ապացույցն է. պետության միջամտությունը բերեց ձվի անհայտացմանը և թանկացմանը։
Վարչապետի ծրագրերը՝ պետական մարմինների ընտրովի հովանավորչության դասական օրինակ է, և բոլորս էլ կարող ենք կասկածել, որ ընտրովի արտոնյալ պայմաններ կստանան նրանք, ովքեր մոտ են իշխանությանը կամ պատրաստ են փայ տալ արտոնյալ պայմաններ սահմանողներին։ Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա և հավասար հնարավորությունների ու շուկայական ազատ մրցակցության խաթարում։
Ի՞նչ երաշխիք, որ Կառավարության հովանավորչությունից կօգտվեն նաև այն սուբյեկտները, որոնց հետևում կանգնած չեն լինի նախագահական նստավայրը կամ վարչապետական շրջանակը ներկայացնող մարդիկ, կամ ինչու՞ է պետք այդ ընտրովի հովանավորչությունն ընդհանրապես, երբ կարելի է բյուջետային քաղաքականությամբ և վարկային տոկոսադրույքների ընդունելի չափ սահմանելու միջոցով նպաստել ամբողջ դաշտի զարգացմանը։ Կամ ինչու՞ է իրեն շուկայական տնտեսության ջատագով հայտարարած կառավարությունը ցանկանում գին սահմանել ու անհասկանալի գործոններ հաշվի առնելով՝ տնտեսավարող այս կամ այն սուբյեկտին արտոնություններ տալ։ Եվ Տ. Սարգսյանը դեռ խոսում է կոռուպցիան հաղթահարելու մասի՞ն։
Ի դեպ, կոռուպցիայի մասով վարչապետի ցինիզմը սահմաններ չի ճանաչում։ Ըստ նրա՝ իշխանություններն ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել, բայց քանի որ հասարակությունը չի ուզում և բողոքում է, երբ որևէ միջին կամ ստորին օղակի կոռուպցիոների են իրենք կալանավորում՝ այդ իսկ պատճառով սերժսարգսյանական թիմը չի իմանում, թե ինչ անել։ Այսինքն՝ ստացվում է, որ իշխանության վերին օղակներում հրեշտակներ են հավաքված, իսկ ահա հասարակությունը հանցագործ ու կոռուպցիոն մտածողություն ունի, և չի ուզում փոխել իր վարքականոնը. ի՞նչ է մնում այս պայմաններում անել «խեղճ» Տիգրան Սարգսյանին, եթե ոչ վարվել այնպես, ինչպես հասարակությունը։
. . .
Ամեն դեպքում հարկ է արժանին մատուցել վարչապետ Տիգրան Սարգսյանի նվիրվածությանը՝ պետությանը վախճանի հասցնելու իր սևեռուն գաղափարին։ Այդ հարցում նա շատ սկզբունքային է։
Երեք տարվա ընթացքում Սարգսյանը հետևողականորեն կյանքի կոչեց այդ գաղափարը և արեց ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հայտնվի մի վիճակում, որից հետո պետության վախճանը ժամանակի հարց է դառնում։ Եթե այս խայտառակ ընթացքը չկասեցվի, ապա Տ. Սարգսյանի սիրած միգրացիոն մոբիլությունը կցուցաբերի հայ ժողովրդի գերակշիռ մասը, ինչից հետո մեզ կմնա կորսված հայրենիքի մասին «հուշագիրը»։
Բնականաբար այս ամենը թույլ տալ չի կարելի և վարչապետն իր խոսքով, ակամայից, նպաստեց այն բանին, որ ավելի շատ թվով քաղաքացիներ հասկացան, որ միայն ազգային–դեմոկրատական փոփոխություններ ենթադրող իշխանափոխությամբ է հնարավոր երկիրը դուրս բերել ճգնաժամից ու բռնել զարգացման ուղի։
Անդրանիկ Թևանյան