Լրահոս

30.12.2019 13:05


Լոռու մարզում բախվել են 33-ամյա վարորդի Mercedes ավտոքարշակն ու 57-ամյա վարորդի ЗИЛ-ը. կա վիրավոր

Լոռու մարզում բախվել են 33-ամյա վարորդի Mercedes ավտոքարշակն ու 57-ամյա վարորդի ЗИЛ-ը. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:45-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Համլետ Շիրվանյանի վարած Mercedes մակնիշի 36 QS 745 համարանիշի և Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչ, 57-ամյա Յուրիկ Բաղինյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 35 NS 895 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Շիրվանյանը մարմնական վնասվածքներով դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը