Քաղաքական

19.11.2019 16:47


Թատրոնի մասնակցելու ժամանակ չունեմ․ ինչո՞ւ փաստաբանը լքեց դատարանի դահլիճը (տեսանյութ)

Թատրոնի մասնակցելու ժամանակ չունեմ․ ինչո՞ւ փաստաբանը լքեց դատարանի դահլիճը (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստի ժամանակ, երբ տուժող կողմի ներկայացուցիչները դատավորի թույլտվությամբ մեղադրանքներ հնչեցրին և խախտեցին անմեղության կանխավարկածը, նիստերի դահլիճը լքեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սևակ Թորոսյանը։

Լրագրողների հարցին, թե ինչու լքեց դահլիճը, պատասխանեց․ «Թատրոնի մասնակցելու ժամանակ չունեմ։ Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, բայց սթափվել են՝ այստեղ գալով։ Կարծես թե իրենց 30 տարվա, գուցե 70-80 տարվա մեղքերն են արտահայտում։ Պետք է ցավերն արտահայտել, բայց այստեղ չէ։ ժողովուրդը խաբվել է»։

Փաստաբանն ասաց, որ երախիք չունի, որ այս և հաջորդ նիստերում անկախության հիմքի վրա դատավարություն կլինի։

«Դատական նիստի դահլիճում այսօր մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ հնչեցին պաշտպանական կողմի նկատմամբ։ Դա մեծ հաշվով մեր պարտականությունը չէ մտածել, թե դատարանն ինչպես պետք է անի, որ մեզ չվիրավորեն։ Մենք երբ մտնում ենք այս դահլիճ պետք է համոզված լինենք, որ մեր նկատմամբ այս դահլիճում վիրավորանք չի կարող լինել։ Եթե դատարանն այդ վիճակը չի կարողանում ստեղծել, ապա մենք պետք է մտածենք՝ ընդհանրապես մտնել այս դահլիճ, թե չէ»,-դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը