Լրահոս

19.11.2019 14:25


Գոգավան-Տաշիր ավտոճանապարհին վրացական բեռնատար է կողաշրջվել (տեսանյութ)

Գոգավան-Տաշիր ավտոճանապարհին վրացական բեռնատար է կողաշրջվել (տեսանյութ)

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 15:50-ի սահմաններում Գոգավան Տաշիր ավտոճանապարհին, Fredliner մակնիշի VX-595-XV վրացական համարանիշի բեռնատարի վարորդը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը