Լրահոս

19.11.2019 13:55


Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ը, Honda-ն, Opel-ը. կան վիրավորներ (տեսանյութ)

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ը, Honda-ն, Opel-ը. կան վիրավորներ (տեսանյութ)

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։55-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Honda մակնիշի 35 QT 880 համարանիշի, Mercedes մակնիշի 36 NՏ 517 համարանիշի և Opel մակնիշի 36 CՍ 016 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը