Լրահոս

08.11.2019 14:28


Վեճ և կրակոցներ «Թալին» ՋՕԸ-ում՝ ՀԱԿ անդամ Սափեյան եղբայրների մասնակցությամբ

Վեճ և կրակոցներ «Թալին» ՋՕԸ-ում՝ ՀԱԿ անդամ Սափեյան եղբայրների մասնակցությամբ

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում այսօր՝ նոյեմբերի 7-ին, միջադեպ է տեղի ունեցել։

NEWS.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով որևէ անձ չի տուժել։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր»։

Սափեյան եղբայրներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Անդրանիկ Սափեյանը նշանակվել է «Թալին» ՋՕԸ-ի պետի տեղակալ, սակայն պետը և իր համախոհները ասել են, թե Սափեյաններից ՋՕԸ-ում ոչ ոք չպետք է աշխատի, ճանապարհը փակել են, եղել է վիճաբանություն»:

Անդրանիկ Սափեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին գնում է ոստիկանության բաժին, մեկնաբանություն տալ չի կարող։

Նշենք, որ ըստ 168․am–ի տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) անդամ Սափեյան եղբայրներն՝ իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, կրակոց է հնչել: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ: Մինչև ոստիկանության ժամանելը, ըստ 168.am-ի աղբյուրի, Սափեյանները փախել են:

Այս խորագրի վերջին նյութերը