Քաղաքական

08.11.2019 11:15


ԿԳՄՍ նախարարի վնասակարությունների ցանկը՝ կետերով. «Հրապարակ»

ԿԳՄՍ նախարարի վնասակարությունների ցանկը՝ կետերով. «Հրապարակ»

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են, մարդիկ գրում են, արտահայտվում են այս թեմայով։ Նախարարի մի քանի քայլ և նախաձեռնությունը դիպել է մարդկանց նյարդերին, և նրանք որոշել են, որ հասնելու են նրա պաշտոնաթողությանը, ինչն ակնհայտորեն վարչապետի սրտով չէ։ Նա փորձեց իր «լայվով» պաշտպանել զինակցին, ապա հանրային միջոցառման մասնակցեց՝ Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ, հասկացնելով, որ նրան «ժերտվա» չի տալու՝ «հանգիստ նստեք տեղներդ»։

Բայց մարդիկ չեն հանգստանում, նրանք որոշել են «տուն ուղարկել» Արայիկ Հարությունյանին։ Երեկ համացանցում անգամ նրա քայլերի ու «վնասարարությունների» ցանկն էին հրապարակել՝ 9 կետից կազմված․ «1․ Դադարեցրել է «Հայ ասպետ» հաղորդաշարը: 2. Բուհերից հանել է «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները: 3. Դպրոցից հանում է «Հայոց եկեղեցու պատմությունը», հանում է «Ռազմագիտություն» առարկան: 4. Հետ է կանչել ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը: 5. Քննարկում է լուծարել Գիտությունների ազգային ակադեմիան։ 6. Ֆինանսավորում է տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը: 7. Ֆինանսավորում է Հրապարակի մետրոյի մոտ ինչ-որ անհասկանալի ֆեմինիստա-ԼԳԲՏ-ական գետնաստրիպտիզ ներկայացումը: 8. Սորոսի հիմնադրամի հետ կազմակերպում է երեխաների ճամբարներ։ 9. Փակել է 90-ամյա պատմություն ունեցող մանկապատանեկան պարբերականները՝ «Կանչ», «Աղբյուր» և «Ծիծեռնակ»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը